Երևան, 25.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշ­խա­նու­թյու­ննե­րը նետ­վել են կե­նաց ու մա­հու կռվի.ար­ժա­նա­պատ­վու­թյան և ամ­բի­ցի­ա­նե­րի պայ­քա­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Յուրաքանչյուր ընտրական գործընթաց ենթադրում է նաև նախընտրական քարոզչության իրականացում։ Եվ որքան կարևորվում են այդ ընտրությունները ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից, այնքան մեծ ռեսուրսներ են ներդրվում նախընտրական քարոզչության մեջ։

Ռեսուրսների վատնում

Ներկա փուլում Հայաստանը նախընտրական քարոզչական գործընթացի մեջ է ՝ կապված ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ։ Զարմանալի է, որ սահմանադրական փոփոխություններով, ըստ էության, Սահմանադրության բովանդակության մեջ ոչինչ չի փոխվում, այլ միայն լուծվում է ՍԴ յոթ դատավորների հեռացման հարցը, սակայն այս հարցի շուրջ քարոզչական մակարդակում հսկայական ռեսուրսներ են ներդրվում իշխանությունների կողմից։

Վերջիններս հանգանակության արդյունքում հավաքել են 205 մլն դրամ, և միայն «Այո»-ի լոգոյի համար 3 մլն գումար են հատկացնելու։ Եվ ինչպես երևում է իշխանությունների քարոզչական նպատակներից, նախընտրական քարոզչության վրա հսկայական գումարներ են ծախսվելու։ Իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի քանի էջից բաղկացած «Այո»-ի բուկլետը, որը կազմելու համար ոչ պակաս ֆինանսական ռեսուրսներ են պահանջվել։

Քաղաքացիների համար կարող է անտրամաբանական թվալ, թե այս սահմանադրական հանրաքվեի համար, որն ըստ էության մարդկանց կյանքում և Սահմանադրության մեջ փոփոխություն չի մտցնում, ինչո՞ւ են այսքան մեծ ռեսուրսներ ծախսվում։ Եվ այստեղ խնդիրը ոչ միայն ռեսուրսներն են, այլև փոփոխությունների բովանդակությունը։

Հանրաքվե՞, թե՞ ընտրություններ

Հանրաքվեի բովանդակային հիմնավորումները հասկանալու համար բավական է նայել վարչապետ Փաշինյանի կողմից հրապարակված նախընտրական բուկլետի տեսքին։ Հետաքրքրական է, որ բուկլետում բուն ասելիքին զուգահեռ փորձ է կատարվել ապահովել նաև հարցի դեկորացիոն կողմը՝ «Հպարտ քաղաքացու անձնագրի տեսքով»։

Սակայն թե ընդհանրապես ի՞նչ կապ ունի քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ, դժվար է ասել։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ իշխանության համակիրներից շատերի համար քաղաքացու անձնագիրը այս սահմանադրական փոփոխությունների հետ կապելը լիովին ընկալելի չէր։

Եվ քանի որ իշխանություններն առաջնորդվել են անձնագրի տրամաբանությամբ, ապա նրանում պետք է լինեին անձնագրի այլ ատրիբուտներ։ Եվ ահա՝ գլխավոր «մանրուքը». կնիքների տեսքով նկարագրված է, թե ինչ արդյունքներ է գրանցել ներկայիս իշխանությունը։ Սակայն իշխանությունների կողմից ունեցած այդ արձանագրումներում ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Նման արդյունքներ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում կլինեն։

Բայց խնդիրը բուն «ձեռքբերումները» չեն, ոչ էլ դրանց մեծ մասի մանիպուլ յատիվ բնույթն ու իրականությունից կտրվածությունը: Խնդիրն այն է, թե ինչ կապ ունեն կառավարության «ձեռքբերումները» ՍԴ դատավորների պաշտոնանկության թեմայով հանրաքվեի հետ, առավել ևս, որ հանրաքվեն կառավարությունը չի նախաձեռնել, այլ կոնկրետ քաղաքական ուժը, այս դեպքում՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը:

Արդյունքում մարդկանց մոտ տպավորություն է առաջանում, թե իշխանությունները պատրաստվում են ոչ թե սահմանադրական հանրաքվեի, այլ, ասենք, խորհրդարանական ընտրությունների, քանի որ սովորաբար խորհրդարանական ընտրությունների ժամանակ են քաղաքական ուժերը կենտրոնանում իրենց արածի ու անելիքների վրա:

Եվ տեղին է հնչում այն հարցը, թե ի՞նչ կարիք կար բուկլետը լցնել ցուցանիշներով, որոնք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրակարգի հետ ընդհանրապես կապ չունեն։

Բովանդակության մասին

Ուշագրավ է նաև «Այո»-ի բուկլետի կոնկրետ բովանդակային մասը, որտեղ փորձ է կատարվում հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու պետք է հանրաքվեի ժամանակ «այո» ասել փոփոխություններին

Նախ՝ քարոզչական բուկլետում հիմնավորվում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ներդրվել է Սահմանադրական դատարանի մոդել, որը հավասարակշռված է և պետական կառավարման տեսանկյունից դրական դերակատարություն է ստանձնում։ Եվ այս համատեքստում իշխանությունները փորձում են տարակուսանք հայտնել, թե ներկայիս ՍԴ դատավորները 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսվող պայմաններով չեն ընտրվել։

Սակայն մի քիչ զարմանալի է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հղում է կատարում հենց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին, որի քարոզչության և ընդունման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը այն համարում էր քաղաքական ծուղակ և կեղծ օրակարգ, որի մեջ իրենք չեն մտնելու։

Եթե այն քաղաքական ծուղակ էր, ապա էլ ինչո՞ւ է Փաշինյանը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների դրույթները փաթաթում ժողովրդի վզին։ Կամ ինչո՞ւ է Փաշինյանը հիմա էլ շարունակում հենվել նախկինների կողմից ընդունված Սահմանադրության վրա, որն ինքն այդքան քննադատում էր ու շարունակում է քննադատել, թե՞ նախկինում ընդունված Սահմանադրությունն արդեն իր քաղաքական շահերից է բխում։

Կոստյումին հարմարված

Սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ իր համար ոչ այնքան կարևոր է, թե ինչպիսին է փաստաթղթի բովանդակությունը, որքան այն հարցը, թե որքանով է այդ բովանդակությունը տվյալ պահին համապատասխանում իր շահերին։ Եվ բոլորովին էլ գաղտնիք չէ, որ այս սահմանադրական փոփոխությունների շահառուն միայն իշխանությունն է՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, ով ցանկություն ունի գործող իշխանություններից կախված և հրահանգավորվող դատավորներ ունենալ ։

Եթե Փաշինյանի միակ մոտիվացիան իրոք անկախ դատական համակարգ ունենալն է, ապա ինչո՞ւ է սահմանադրական փոփոխությունների լուրջ փաթեթ շրջանառության մեջ դնելու ու հանրության դատին ներկայացնելու փոխարեն հապշտապ հանրաքվե կազմակերպում։

Չէ՞ որ իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները, որպեսզի մեծածավալ սահամանադրական փոփոխություններ իրականացնեին, դրանք ներկայացնեին հանրության դատին և ազատվեին «քաղաքական ծուղակ» բնորոշված 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից։

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նախկին իշխանությունների կողմից գծած սահմանադրությունը լավ էլ Փաշինյանի «հագով» է։ Վերջինս ոչ մի դեպքում ցանկություն չունի թուլացնել վարչապետին վերապահված գերլիազորությունները, այլ դրանք պահպանելու համար իրեն պետք է տարբեր օրակարգեր առաջ բերել, որոնք հնարավորություն կտան ժողովրդի ուշադրությունը շեղել սուպերվարչապետական համակարգի հարցի արծարծումից։ 

Եվ պատահական չէ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ակնարկեց, որ սահմանադրական փոփոխությունների չեն գնա։ Գոնե մինչև մյուս ընտրություններ:

 

Մյուս կողմից՝ ծավալուն սահմանադրական փոփոխությունները ձեռք չէին տալիս Փաշինյանին, քանի որ դրանք ժամանակատար գործընթաց են, իսկ այսօր իշխանությունները տեսնում են, թե ինչպես է իրենց վարկանիշը անկում արձանագրում, և եթե սահմանադրական փոփոխությունների հարցը մի քիչ էլ ձգվեր, ապա իշխանությունների համար շատ ավելի դժվար էր լինելու ձայն ստանալ ժողովրդից։

Կարճ ասած՝ ժամանակը հօգուտ իշխանությունների չի աշխատում, և նրանք, գիտակցելով, որ ներկայիս պահից ավելի պատեհ ժամանակահատված չեն կարող ունենալ, գնացին հապճեպ հանրաքվեի։

Տեղի չտվեցին

Իսկ նախօրեին լրացավ Սահմանադրական դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու ժամկետը: Այս ընթացքում տարբեր մեկնաբանություններ էին հնչում, թե այս կամ այն դատավորը կարող է օգտվել «օրինական կաշառք» անունն ստացած օրենքից: Սակայն յոթ դատավորներն էլ հրաժարվեցին այդպիսի «կաշառքից», որը նրանց թույլ կտար ցմահ ստանալ շատ բարձր կենսաթոշակ: Այս քայլն ինքնին շատերի հիացմունքին է արժանացել, քանզի նման պահվածքը որակվում է որպես արժանապատիվ կեցվածքի արտահայտություն: Դատավորներից ոչ մեկը տեղի չտվեց իշխանությունների սադրանքներին, ճնշումներին, չտրվեցին գայթակղությանը և պահպանեցին իրենց արժանապատվությունը:

Հ.Գ.- Ամեն ինչ կարծես պարզ է, մնում է մի կարևոր հարց. եթե իշխանությունները պնդում են, որ այս հանրաքվեն ժողովրդի պահանջն է, ու ժողովուրդը միանշանակ «այո» է ասելու, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ահռելի ֆինանսական ու մարդկային ռեսուրս ներդնել՝ նույն այդ ժողովրդին համոզելու, որ «այո» քվեարկեն: Նշանակում է՝ իրականում ժողովրդի պահանջի մասին խոսք չկա, այլ մեկ ուժի ամբիցիաների բավարարման, նշանակում է նաև, որ անհրաժեշտ քվեներն ապահովելը շատ ու շատ բարդ է լինելու: Դրա համար են իշխանությունները նետվել կենաց ու մահու կռվի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Մեր դեմ բաց պատերազմ է հայտարարվել․ Լավրով Հայաստանը գոյատևել է և կգոյատևի․ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին՝ դիվանագիտական, արդեն նաև ռшզմական առումով․ Լեկորնյու Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանՄենք հիշում ենք 1,5 միլիոն հայերին, որ 111 տարի առաջ uպանվեցին սարuափելի ցեղաuպանությունից․ Փելոսի «Անցյալը մոռացողն ու ուրացողը ապագա չունի». Անի Քոչար Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում․ դեսպան Թեհրանը որևէ ծրագիր չունի բանակցելու Ուիթքոֆի և Քուշների հետ․ Tasnim Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին Արաղչին կարող է ապրիլի 24-ին ժամանել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շատ էի ուզում այս կարևոր օրը չեմպիոն դառնալ. Էմմա Պողոսյան Երբ մարդիկ կկարողանան ապրել Լուսնի վրա․ կանխատեսում Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղաuպանություն աշխատությունը Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Թուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինՖրանսիայի առաջնություն․ Մեկնարկում է 31-րդ տուրը Մակրոնը հայտարարել է, որ 2027 թվականից հետո քաղաքականության մեջ չի մնա Էդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՎազգեն Թևանյանն ու Մանվել Խնձրցյանը կգոտեմարտեն ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալների համար Բրազիլական հեղինակավոր «Սանթոս» ֆուտբոլային ակումբն իր սոցիալական հարթակներում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանության անմեղ զnհերի հիշատակին Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանՋուր հավաքեք. ջուր չի լինելու Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար ՂումաշյանԱդրբեջանում 8 պաշտոնյա է ձերբակալվել՝ բանակից տարկետում տալու համար կաշառք վերցնելու մեղադրանքով 21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանԵղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան33-ամյա Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորած Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Մենք հիշում ենք . Հենրիխ Մխիթարյան Հայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան Ապրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբՄիլենա Վարդանյանն ու ամուսինը՝ Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Արմավիր քաղաքում համատարած ծառահատում է․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Իրանը վերսկսում է ավիաթռիչքները նաև դեպի Պեկին Ծիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանԱրա Աղանյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Միքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասին«Անտարեսն» ընդգրկվել է Բոլոնիայի «Տարվա լավագույն մանկական հրատարակիչ» մրցանակի կարճ ցուցակում. ԿԳՄՍ փոխնախարար ԱԻ ոլորտում խոշոր ներդրումներից հետո Meta-ն որոշել է կրճատել իր աշխատուժի 10%-ը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքները, բռնությունը և վայրագությունները. Կանադայի վարչապետ Ռուսաստանը և Ուկրիանան գերիներով են փոխանակվել Հիշել նշանակում է պահանջել, պայքարել և երբեք չլռել. Թագուհի ԹովմասյանԱշակերտուհուն հարկադրել են կացինով գնալ դպրոց․ մանրամասներ