Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ
SOCIETYՀակառակորդն այսօր՝ փետրվարի 28–ին, կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ. «Հստակ ժամ չեմ կարող ասել, բայց մոտավորապես 12–ի կողմերը։ Ակտիվ կրակոցները տեւել են մոտ կես ժամ, իսկ հատուկենտ մոտ մեկ ժամ։ Եղել է եւ գյուղի, եւ դիրքերի ուղղությամբ։ 1 ժամ անց կրակոցները դադարել են»։
Մելիքյանի խոսքով՝ տուժածներ եւ գույքային վնաս կրողներ չկան. «Վնասների մասին այս պահին ինձ գոնե ոչ մի տեղեկություն չեն հայտնել, մարկային վնասներ չունենք։ Կրակում են, կամ պատին է կպնում, կամ այլ տեղեր, մեծ գյուղ է»։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



