Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀակառակորդն այսօր՝ փետրվարի 28–ին, կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ. «Հստակ ժամ չեմ կարող ասել, բայց մոտավորապես 12–ի կողմերը։ Ակտիվ կրակոցները տեւել են մոտ կես ժամ, իսկ հատուկենտ մոտ մեկ ժամ։ Եղել է եւ գյուղի, եւ դիրքերի ուղղությամբ։ 1 ժամ անց կրակոցները դադարել են»։
Մելիքյանի խոսքով՝ տուժածներ եւ գույքային վնաս կրողներ չկան. «Վնասների մասին այս պահին ինձ գոնե ոչ մի տեղեկություն չեն հայտնել, մարկային վնասներ չունենք։ Կրակում են, կամ պատին է կպնում, կամ այլ տեղեր, մեծ գյուղ է»։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



