ՈւԵՖԱ-ն նոր մրցանակ է սահմանել
SPORTՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հայտնել է նոր մրցանակ սահմանելու մասին։ Այն կշնորհվի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումների լավագույն խաղացողներին։
Լավագույնին կորոշեն ՈւԵՖԱ-ի տեխնիկական պատվիրակները, որոնք այցելում են բոլոր հանդիպումները։
Մրցանակը կշնորհվի խաղադաշտում, մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո։ Տեխնիկական պատվիրակների թվում կլինեն նախկինում աստղային ֆուտբոլիստներ եւ մարզիչներ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 18-ին։
Մադրիդի «Աթլետիկոն» կընդունի անգլիական «Լիվերպուլին», Դորտմունդի «Բորուսիան»՝ ֆրանսիական ՊՍԺ-ին։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



