ՈւԵՖԱ-ն նոր մրցանակ է սահմանել
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հայտնել է նոր մրցանակ սահմանելու մասին։ Այն կշնորհվի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումների լավագույն խաղացողներին։
Լավագույնին կորոշեն ՈւԵՖԱ-ի տեխնիկական պատվիրակները, որոնք այցելում են բոլոր հանդիպումները։
Մրցանակը կշնորհվի խաղադաշտում, մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո։ Տեխնիկական պատվիրակների թվում կլինեն նախկինում աստղային ֆուտբոլիստներ եւ մարզիչներ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 18-ին։
Մադրիդի «Աթլետիկոն» կընդունի անգլիական «Լիվերպուլին», Դորտմունդի «Բորուսիան»՝ ֆրանսիական ՊՍԺ-ին։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



