Իջեւանի ոստիկանները փայտամշակման եւ փայտածուխի ապօրինի արտադրամասեր են հայտնաբերել
SOCIETYԻջեւանի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավան գյուղի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ մետր վեցմետրանոց կողահատ տախտակներ, փայտամշակման համար նախատեսված հաստոցներ եւ այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իջեւանի ոստիկաններն Ազատամուտ գյուղում էլ հայտնաբերել են փայտածուխի ապօրինի արտադրամաս, մասնավորապես, առանց փաթեթավորման փայտածուխ եւ մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։
Դեպքերի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



