Իջեւանի ոստիկանները փայտամշակման եւ փայտածուխի ապօրինի արտադրամասեր են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻջեւանի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավան գյուղի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ մետր վեցմետրանոց կողահատ տախտակներ, փայտամշակման համար նախատեսված հաստոցներ եւ այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իջեւանի ոստիկաններն Ազատամուտ գյուղում էլ հայտնաբերել են փայտածուխի ապօրինի արտադրամաս, մասնավորապես, առանց փաթեթավորման փայտածուխ եւ մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։
Դեպքերի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



