Երեւանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային
SOCIETYԱյսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Նորածինն աղջիկ է, 4 կգ 550 գրամ քաշով եւ 54 սմ հասակով։ Երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով: Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Ըստ աղբյուրի, մայրը նշել է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենա։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Այս մասին գրված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ֆեյսբուքյան էջում: Նաեւ հրապարակված են նորածնի եւ մայրիկի լուսանկարները:
Լուսանկարները՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքի էջից

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



