Երեւանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Նորածինն աղջիկ է, 4 կգ 550 գրամ քաշով եւ 54 սմ հասակով։ Երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով: Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Ըստ աղբյուրի, մայրը նշել է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենա։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Այս մասին գրված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ֆեյսբուքյան էջում: Նաեւ հրապարակված են նորածնի եւ մայրիկի լուսանկարները:
Լուսանկարները՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքի էջից

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



