Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


«Մա­ղա­րի­չի» օրի­նա­կա­նա­ցո՞ւմ, թե՞ բժիշկ­նե­րին խրա­խու­սե­լու մի­ջոց

SOCIETY

Տարիներ շարունակ մեր իրականության մեջ արմատավորվել է, որ բուժհաստատությունում հայտնվելիս կամ էլ շտապօգնություն կանչելիս պետք է, այսպես կոչված, «մաղարիչ» տալ բուժաշխատողներին, որպեսզի նրանք հիվանդին «էլ ավելի լավ աչքով նայեն»։ 

Իհարկե, սա գնահատվում է որպես կաշառք, բայց կան նաև այլ կարծիքներ։ Դեռևս կան մարդիկ, որոնք բուժման համար պաշտոնապես վճարելուց հետո էլ կարծում են, որ գոնե մի շիշ կոնյակ պետք է նվիրեն բժշկին։ Ինչևէ։ 

Հիմա կան բուժհաստատություններ, որտեղ կա հստակ քաղաքականություն՝ բուժհաստատությունում բուժում ստացող հիվանդը կամ նրա հարազատը ցանկության դեպքում կարող է հավել յալ վճարում կատարել բուժհաստատության դրամարկղում։ Այնուհետև վճարված գումարից որոշակի գումար հատկացվում է բժշկին։ 

Արդյո՞ք կարելի է համարել, որ բոլորիս հայտնի «մաղարիչն» այլ՝ պաշտոնական ձևակերպում է ստացել։ «Փաստը» մեկտեղել է փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանի և բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի տեսակետներն այս հարցի շուրջ։ 

Մարատ Ատովմյանը նշում է՝ որքան տեղյակ է, այս հարցի վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ։ «Կան բուժհաստատություններ, որտեղ հիվանդը ազատ է բժշկին գումար վճարելու հարցում։ Բնականաբար, այդ գումարը մնում է բժշկին, հետո նա գուցե որոշակի գումար է տալիս նաև իր վերադասներին և այլն։ 

Կան բուժհաստատություններ, որտեղ օրինական վճարումներ են կատարվում հիվանդանոցի դրամարկղում, իսկ բժիշկն էլ ինչ-որ գումար վերցնում է իրեն։ Կան նաև հաստատություններ, որտեղ շատ խիստ արգելք է դրված, որ բժիշկն ինչ-որ գումար վերցնի հիվանդից կամ նրա հարազատից։ 

Բժիշկներին հստակ արգելված է հիվանդներից գումար վերցնել, և եթե բուժհաստատության ղեկավարությունը տեղեկանում է նման դեպքերի մասին, ապա պատժամիջոցներ է կիրառում բուժաշխատողների հանդեպ։ 

Պետք է օրինական վճարում կատարվի դրամարկղում։ Մնացածը հիվանդանոցի ներքին խնդիրն է, թե ինչպես է նա այդ գումարը բաշխում, և վիրահատող կամ բուժող բժշկին վճարած գումարից որքան է բաժին հասնում։ 

Երբ անձն այդ գումարը վճարում է օրինական ձևով՝ դրամարկղում, որպես ծառայությունների համար վճար և ստանում է ՀԴՄ կտրոն, դա նորմալ եմ համարում, ուղղակի խնդիրն այն է, թե ինչպես է բուժհաստատությունը բաշխում այդ գումարները, որքան գումար է բաժին հասնում բժշկին և այլն։ Նախկինում եղել են դեպքեր, երբ բժիշկները ստորագրել են, որ իբրև թե ստացել են այդ գումարը, սակայն իրականում այն չեն ստացել։

 Դա ղեկավարությունը հիմնավորել էր տարբեր կերպ, օրինակ՝ վերանորոգման ծախսերով և այլնով՝ նշելով, որ այդ գումարները պետք է ներդրվեն այդ կամ այլ նպատակներով։ 

Դա արդեն ուրիշ խնդիր է, երբ բժիշկը ստորագրում է, բայց փաստացի գումար չի ստանում։ Բայց եթե ամեն ինչ օրինական է, հիվանդը վճարում է կատարում, ստանում կտրոն, այդ գումարն արդար ձևով բաշխվում է հիվանդանոցի ներսում, բժիշկները ստանում են իրենց կատարած աշխատանքի համար համարժեք վարձատրություն, կարծում եմ, որ այս դեպքում դա նորմալ է։ 

Ամեն ինչ կախված է բուժհաստատության դրվածքից, գործունեության մեխանիզմից և բժշկից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ատովմյանը։ Նա կարծում է՝ մեր ժողովուրդն ունի բժշկին շնորհակալություն հայտնելու մենթալիտետ, որը, սակայն, համատարած բնույթ չի կրում։ 

«Հիվանդներ կան, որոնք դիմում են բժշկի և անգամ բողոքում են, որ պետք է որոշակի մուծումներ անեն։ Այդ դեպքում իրենց մտքով չի էլ անցնում հավել յալ վճարում կատարել, իրենք շատ դեպքերում հազիվ կարողանում են անհրաժեշտ գումարը վճարել։

 Հակառակը՝ դեռ մի բան էլ պահանջում են, որ անվճար լինեն հետազոտությունները և այլն»,-եզրափակում է մեր զրուցակիցը։ 

Բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը այս հարցին այլ տեսանկյունից է մոտենում։ 

«Եթե մենք սկսում ենք խոսել առողջապահության ոլորտում կոռուպցիայից, ապա եկեք սկսենք ոչ թե բժշկին ուղղվող գումարից, այլ եկեք սկսենք նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերի աննախադեպ աճից։ Եկեք դա քննարկենք, դրա մասին խոսենք, հետո նոր անցնենք բժիշկներին, որովհետև բժիշկների բարեկամները նախարար չեն աշխատում։ 

Բժիշկն աշխատում է, պետության կողմից նախատեսված գումարները, որոնք որպես աշխատավարձ վճարվում են բժշկին այնքան ցածր են, որ այդ գումարների հաշվին հնարավոր չէ հոգալ ընտանիքի հոգսերը կամ գոյատևել։ 

Արդարացի չէ, որ բժիշկն իր կյանքը և ժամանակը ներդնում է բուժառուի առողջության վրա և, օրինակ՝ ծննդաբերությունից ստանում է 13 հազար դրամ գումար, իսկ նախարարը ստանում է մեկ ու կես միլիոն դրամ աշխատավարձ և նույնքան պարգևավճար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է առողջապահության կազմակերպիչը։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another