Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Բանկից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու գործով եւս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

SOCIETY

 

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով եւս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից հինգի ինքնությունը, ովքեր Վրաստանի հանրապետության քաղաքացիներ են:

 

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության՝ հիշյալ քաղաքացիները եւ գործով ինքնությունը չպարզված անձը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նպատակով ստեղծել են կազմակերպված խումբ եւ կատարել դերաբաշխում:

 

Ըստ դերաբաշխման՝ կազմակերպված խմբի անդամները 2014թ. նոյեմբերին Վրաստանից ժամանել են Հայաստանի Հանրապետություն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում իրենց անուններով հաշվեհամարներ բացել, ստացել բանկային քարտեր եւ այդ հաշիվներին մուտքագրել ընդհանուր 5.188.233 ՀՀ դրամ գումար: Այնուհետեւ, ստացած բանկային քարտերը փոխանցելով քննությամբ չպարզված անձին, բանկի մասնաճյուղերում իրենց անձնագրերը ներկայացնելով կանխիկացրել են մուտքագրված գումարները՝ բանկի աշխատակիցներին հայտնելով, որ բանկային քարտերն իրենց մոտ չեն գտնվում, սակայն նույն ժամանակահատվածում խմբի անդամ հանդիսացող, ինքնությունը չպարզված անձը վերջիններիս բանկային քարտերով տարբեր բանկոմատներից կատարել է կրկնակի կանխիկացումներ կամ փոխանցումներ:

 

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում վերը նկարագրված եղանակով կազմակերպված խմբի անդամները, ըստ նախնական դերաբաշխման, հասցրել են կրկնակի կանխիկացնել եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից հափշտակել ընդհանուր 927.869 ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 4.260.364 ՀՀ դրամ գումարը չեն կարողացել կանխիկացնել եւ հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով:

 

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վրաստանի Հանրապետության հիշյալ հինգ քաղաքացիներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, քրեական գործից վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան. նրա նկատմամբ դատարանը պատիժ է սահմանել՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:

 

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ մյուս չորս անձինք ներգրավվել են  որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը:

 

2015թ. հուլիսի 29-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ վերջիններիս գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:

 

Ձեռնարկված օպերատիվ որոնողական եւ հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը 2019թ. հուլիսի 31-ին հայտնաբերվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից եւ արգելանքի վերցվել, այնուհետեւ՝ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

 

2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

 

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Մյուս երեք մեղադրյալների, ինչպես նաեւ գործով դեռեւս չպարզված անձի վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder