Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանկից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու գործով եւս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով եւս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից հինգի ինքնությունը, ովքեր Վրաստանի հանրապետության քաղաքացիներ են:

 

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության՝ հիշյալ քաղաքացիները եւ գործով ինքնությունը չպարզված անձը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նպատակով ստեղծել են կազմակերպված խումբ եւ կատարել դերաբաշխում:

 

Ըստ դերաբաշխման՝ կազմակերպված խմբի անդամները 2014թ. նոյեմբերին Վրաստանից ժամանել են Հայաստանի Հանրապետություն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում իրենց անուններով հաշվեհամարներ բացել, ստացել բանկային քարտեր եւ այդ հաշիվներին մուտքագրել ընդհանուր 5.188.233 ՀՀ դրամ գումար: Այնուհետեւ, ստացած բանկային քարտերը փոխանցելով քննությամբ չպարզված անձին, բանկի մասնաճյուղերում իրենց անձնագրերը ներկայացնելով կանխիկացրել են մուտքագրված գումարները՝ բանկի աշխատակիցներին հայտնելով, որ բանկային քարտերն իրենց մոտ չեն գտնվում, սակայն նույն ժամանակահատվածում խմբի անդամ հանդիսացող, ինքնությունը չպարզված անձը վերջիններիս բանկային քարտերով տարբեր բանկոմատներից կատարել է կրկնակի կանխիկացումներ կամ փոխանցումներ:

 

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում վերը նկարագրված եղանակով կազմակերպված խմբի անդամները, ըստ նախնական դերաբաշխման, հասցրել են կրկնակի կանխիկացնել եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից հափշտակել ընդհանուր 927.869 ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 4.260.364 ՀՀ դրամ գումարը չեն կարողացել կանխիկացնել եւ հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով:

 

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վրաստանի Հանրապետության հիշյալ հինգ քաղաքացիներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, քրեական գործից վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան. նրա նկատմամբ դատարանը պատիժ է սահմանել՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:

 

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ մյուս չորս անձինք ներգրավվել են  որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը:

 

2015թ. հուլիսի 29-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ վերջիններիս գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:

 

Ձեռնարկված օպերատիվ որոնողական եւ հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը 2019թ. հուլիսի 31-ին հայտնաբերվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից եւ արգելանքի վերցվել, այնուհետեւ՝ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

 

2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

 

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Մյուս երեք մեղադրյալների, ինչպես նաեւ գործով դեռեւս չպարզված անձի վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

 

Գերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները