Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման ար­գելք, սպա­սե­լի գնաճ

SOCIETY

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհով մեկ։ Պարբերաբար տեղեկություններ են ստացվում հիվանդների թվի ավելացման մասին։ Երկրներից շատերն արգելել են Չինաստանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը, Չինաստանից շարունակում են տարհանել իրենց քաղաքացիներին։

 Քայլեր են ձեռնարկում նաև սննդամթերքի և այլ ապրանքների ներմուծումն արգելելու մասով։ Օրերս ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի տարածք։ Արգելանքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ առողջապահական միջազգային կազմակերպությունները պաշտոնապես չեն հայտարարել Չինաստանը կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին։ 

Օրերս ՍԱՏՄ-ն տեղեկացրեց նաև, որ թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով այս տարվա հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստան ներմուծումը: 

Պարբերաբար լինում են սննդամթերքի ներմուծման արգելքներ և, իհարկե, սա չի կարող չազդել ապրանքների գների վրա։ Հնարավոր է նաև, որ որոշակի ապրանքների դեպքում շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծվի։ 

«Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ ներմուծվող այս ապրանքների դեպքում, իհարկե, գնաճ կլինի, մինևնույն ժամանակ հույս է հայտնում, որ ներմուծման արգել քը կարող է նպաստել տեղական արտադրանքի սպառմանը և նաև արտադրման ծավալների աճին։ 

«Բնականաբար, ներմուծման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի տարածմանը, բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ներկրման արգելքը կհանգեցնի նաև գների բարձրացման։ Դա տնտեսագիտական օրինաչափություն է, եթե ապրանքների ծավալները պակասում են, թանկացում է լինում։ Լավատես եմ այն առումով, որ ներմուծման նման սահմանափակումները կնպատեն տեղական արտադրանքի ծավալների մեծացմանը, ինչն էլ կբերի գյուղական բնակավայրերի բնակչության վիճակի լավացմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ 

Հարց է առաջանում՝ իսկ տեղացի արտադրողները պատրա՞ստ են ավելացնել շուկա մտնող ապրանքների ծավալները։ ՀԿ-ի նախագահը նշում է՝ կան ոլորտներ, որտեղ գործունեություն ծավալող տեղացի արտադրողները պատրաստ են մեծ քանակությամբ արտադրանք ներմուծել տեղական շուկա, օրինակ՝ թռչնաբուծությունը։ 

Այս ոլորտն, ի դեպ, ըստ Պողոսյանի, կարող է էլ ավելի ընդլայնվել, դժվարություններ կան, սակայն, կապված կեր ներկրելու հետ։ «Մյուս ապրանքների դեպքում գործ ունենք երկարատև գործընթացների հետ։ Անասնագլխաքանակը մեկ կամ կես տարում չես կարող ավելացնել։ Մեծ հաշվով, իհարկե, տեղացի արտադրողները պատրաստ չեն բավարարել մեր սպառողների պահանջարկը, այս առումով պետական հոգածություն, աջակցություն է պետք»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Նա ընդգծում է՝ երբ տարատեսակ ապրանքների ներկրման արգելք է լինում, էլ ավելի ակնհայտ է դառնում, որ մեր պետությունն այլ ելք չունի, քան զարգացնել տեղական արտադրությունները բոլոր ոլորտներում։ «Մի ժամանակ երկրում կար կարգախոս՝ «դեմքով դեպի գյուղացին, գյուղը»։ Ո՞ւր մնաց այդ կարգախոսը։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի թեթևանա գյուղացու աշխատանքը, ավելանան եկամուտները։ Մեզ մոտ կազմակերպված չէ մթերումը, մինչդեռ մարդիկ պետք է կարողանան վաճառել բերքը հենց անմիջապես իրենց այգուց, և այդ գործընթացը պետք է լինի մրցակցային։ 

Բացի դա, կա «ֆյուչերս» կոչված պայմանագիրը, երբ գարնանը գնում են աշնան բերքը, այսինքն՝ գյուղացին գարնանն արդեն միջոցներ է ունենում, որպեսզի կարողանա կազմակերպել իր աշխատանքը, հակառակ դեպքում գյուղացին սպասում է տարվա վերջին հասկանալու համար՝ ինչ եկամուտ պետք է ունենա»,-հավելում է Պողոսյանն՝ ընդգծելով, որ տեղական արտադրանքը զարգացնելուն այլընտրանք պետությունը չպետք է ունենա։ 

«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը ևս կարծիք է հայտնում է, որ գնաճը, կապված նաև որոշ ապրանքների ներմուծման արգելքի հետ, սպասելի է։ «Նախատեսվում է գնաճի բավականին բարձր միտում։ 

Լավագույն տարբերակը կլինի այն, որ հնարավորինս շուտ վերանան ներմուծման հետ կապված խնդիրները։ Իհարկե, մեծ հաշվով գների հետ կապված չկան վերահսկման մեխանիզմներ, քանի որ ներկայիս պայմաններում թելադրողը լինելու է տեղական արտադրողը, մարդը, որն ունի ապրանք և որն անհրաժեշտ է սպառողին։

 Նա լինելու է գին թելադրողի դերում։ Պետությունը պետք է մեղմի տեղացի արտադրողի «գայլի ախորժակը», որոնք կփորձեն առիթից օգտվել և բարձրացնել այն ապրանքների գինը, որոնց պահանջարկը կա շուկայում, սակայն ներկրման ծավալները նվազել են։ Այստեղ անելիք ունեն էկոնոմիկայի նախարարությունը և պետական այն գերատեսչությունները, որոնք ի պաշտոնե պետք է նման գործառույթներ կատարեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։ 

Նա կարծում է, որ այս դեպքում պետք է գործի «պետություն-արտադրող գործարք»։ «Պետությունը պետք է շահավետ պայմաններ առաջարկի արտադրողներին, օրինակ՝ հարկերի կրճատում, որոշակի ծախսերի մեղմում և այլն։ 

Այս դեպքում արտադրողի ծախսերը կնվազեն, նա էլ ստիպված չի լինի բոլոր այս ծախսերը գումարել իր ապրանքի ինքնարժեքին և բարձր գինն այդ փաստով արդարացնել։ 

Պետությունը ստեղծված իրավիճակում պետք է խելամիտ ռազմավարություն մշակի, բոլոր կողմերը՝ արտադրողը, պետությունը և սպառողը պետք է շահեկան դիրքում հայտնվեն: 

Նման իրավիճակներում հատկապես ավելի ակնհայտ է դառնում, որ պետք է զարկ տալ տեղական արտադրությանը։ 

Դա իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, հարկերի տեսքով պետբյուջե հավելյալ գումարների մուտքագրմանը և այլն։ Կստացվի, որ գումարը մի գրպանից դուրս գալով՝ կհայտնվի մյուս գրպանում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder