Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման ար­գելք, սպա­սե­լի գնաճ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհով մեկ։ Պարբերաբար տեղեկություններ են ստացվում հիվանդների թվի ավելացման մասին։ Երկրներից շատերն արգելել են Չինաստանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը, Չինաստանից շարունակում են տարհանել իրենց քաղաքացիներին։

 Քայլեր են ձեռնարկում նաև սննդամթերքի և այլ ապրանքների ներմուծումն արգելելու մասով։ Օրերս ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի տարածք։ Արգելանքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ առողջապահական միջազգային կազմակերպությունները պաշտոնապես չեն հայտարարել Չինաստանը կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին։ 

Օրերս ՍԱՏՄ-ն տեղեկացրեց նաև, որ թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով այս տարվա հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստան ներմուծումը: 

Պարբերաբար լինում են սննդամթերքի ներմուծման արգելքներ և, իհարկե, սա չի կարող չազդել ապրանքների գների վրա։ Հնարավոր է նաև, որ որոշակի ապրանքների դեպքում շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծվի։ 

«Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ ներմուծվող այս ապրանքների դեպքում, իհարկե, գնաճ կլինի, մինևնույն ժամանակ հույս է հայտնում, որ ներմուծման արգել քը կարող է նպաստել տեղական արտադրանքի սպառմանը և նաև արտադրման ծավալների աճին։ 

«Բնականաբար, ներմուծման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի տարածմանը, բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ներկրման արգելքը կհանգեցնի նաև գների բարձրացման։ Դա տնտեսագիտական օրինաչափություն է, եթե ապրանքների ծավալները պակասում են, թանկացում է լինում։ Լավատես եմ այն առումով, որ ներմուծման նման սահմանափակումները կնպատեն տեղական արտադրանքի ծավալների մեծացմանը, ինչն էլ կբերի գյուղական բնակավայրերի բնակչության վիճակի լավացմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ 

Հարց է առաջանում՝ իսկ տեղացի արտադրողները պատրա՞ստ են ավելացնել շուկա մտնող ապրանքների ծավալները։ ՀԿ-ի նախագահը նշում է՝ կան ոլորտներ, որտեղ գործունեություն ծավալող տեղացի արտադրողները պատրաստ են մեծ քանակությամբ արտադրանք ներմուծել տեղական շուկա, օրինակ՝ թռչնաբուծությունը։ 

Այս ոլորտն, ի դեպ, ըստ Պողոսյանի, կարող է էլ ավելի ընդլայնվել, դժվարություններ կան, սակայն, կապված կեր ներկրելու հետ։ «Մյուս ապրանքների դեպքում գործ ունենք երկարատև գործընթացների հետ։ Անասնագլխաքանակը մեկ կամ կես տարում չես կարող ավելացնել։ Մեծ հաշվով, իհարկե, տեղացի արտադրողները պատրաստ չեն բավարարել մեր սպառողների պահանջարկը, այս առումով պետական հոգածություն, աջակցություն է պետք»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Նա ընդգծում է՝ երբ տարատեսակ ապրանքների ներկրման արգելք է լինում, էլ ավելի ակնհայտ է դառնում, որ մեր պետությունն այլ ելք չունի, քան զարգացնել տեղական արտադրությունները բոլոր ոլորտներում։ «Մի ժամանակ երկրում կար կարգախոս՝ «դեմքով դեպի գյուղացին, գյուղը»։ Ո՞ւր մնաց այդ կարգախոսը։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի թեթևանա գյուղացու աշխատանքը, ավելանան եկամուտները։ Մեզ մոտ կազմակերպված չէ մթերումը, մինչդեռ մարդիկ պետք է կարողանան վաճառել բերքը հենց անմիջապես իրենց այգուց, և այդ գործընթացը պետք է լինի մրցակցային։ 

Բացի դա, կա «ֆյուչերս» կոչված պայմանագիրը, երբ գարնանը գնում են աշնան բերքը, այսինքն՝ գյուղացին գարնանն արդեն միջոցներ է ունենում, որպեսզի կարողանա կազմակերպել իր աշխատանքը, հակառակ դեպքում գյուղացին սպասում է տարվա վերջին հասկանալու համար՝ ինչ եկամուտ պետք է ունենա»,-հավելում է Պողոսյանն՝ ընդգծելով, որ տեղական արտադրանքը զարգացնելուն այլընտրանք պետությունը չպետք է ունենա։ 

«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը ևս կարծիք է հայտնում է, որ գնաճը, կապված նաև որոշ ապրանքների ներմուծման արգելքի հետ, սպասելի է։ «Նախատեսվում է գնաճի բավականին բարձր միտում։ 

Լավագույն տարբերակը կլինի այն, որ հնարավորինս շուտ վերանան ներմուծման հետ կապված խնդիրները։ Իհարկե, մեծ հաշվով գների հետ կապված չկան վերահսկման մեխանիզմներ, քանի որ ներկայիս պայմաններում թելադրողը լինելու է տեղական արտադրողը, մարդը, որն ունի ապրանք և որն անհրաժեշտ է սպառողին։

 Նա լինելու է գին թելադրողի դերում։ Պետությունը պետք է մեղմի տեղացի արտադրողի «գայլի ախորժակը», որոնք կփորձեն առիթից օգտվել և բարձրացնել այն ապրանքների գինը, որոնց պահանջարկը կա շուկայում, սակայն ներկրման ծավալները նվազել են։ Այստեղ անելիք ունեն էկոնոմիկայի նախարարությունը և պետական այն գերատեսչությունները, որոնք ի պաշտոնե պետք է նման գործառույթներ կատարեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։ 

Նա կարծում է, որ այս դեպքում պետք է գործի «պետություն-արտադրող գործարք»։ «Պետությունը պետք է շահավետ պայմաններ առաջարկի արտադրողներին, օրինակ՝ հարկերի կրճատում, որոշակի ծախսերի մեղմում և այլն։ 

Այս դեպքում արտադրողի ծախսերը կնվազեն, նա էլ ստիպված չի լինի բոլոր այս ծախսերը գումարել իր ապրանքի ինքնարժեքին և բարձր գինն այդ փաստով արդարացնել։ 

Պետությունը ստեղծված իրավիճակում պետք է խելամիտ ռազմավարություն մշակի, բոլոր կողմերը՝ արտադրողը, պետությունը և սպառողը պետք է շահեկան դիրքում հայտնվեն: 

Նման իրավիճակներում հատկապես ավելի ակնհայտ է դառնում, որ պետք է զարկ տալ տեղական արտադրությանը։ 

Դա իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, հարկերի տեսքով պետբյուջե հավելյալ գումարների մուտքագրմանը և այլն։ Կստացվի, որ գումարը մի գրպանից դուրս գալով՝ կհայտնվի մյուս գրպանում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ Միրզոյան