Հրդեհ Բալահովիտ գյուղում. տուժածներ չկան (ֆոտո)
SOCIETYՀունվարի 25-ին, ժամը 17:57-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակի տանիքում այրվում են կուտակած ավտոպահեստամասեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել են կուտակած ավտոպահեստամասեր (մոտ 1 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ):
.jpg)
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



