Հրդեհ Բալահովիտ գյուղում. տուժածներ չկան (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 25-ին, ժամը 17:57-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակի տանիքում այրվում են կուտակած ավտոպահեստամասեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել են կուտակած ավտոպահեստամասեր (մոտ 1 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ):
.jpg)
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



