Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ
SOCIETYSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Արարատի մարզում, հնչել են կրակոցներ։ Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ և կան տեղեկություններ, որ 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբերը: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



