Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Արարատի մարզում, հնչել են կրակոցներ։ Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ և կան տեղեկություններ, որ 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբերը: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



