Անհայտ անձը կրակ է բացել Սիեթլում
SOCIETYԱնհայտ անձը չորեքշաբթի օրը կրակ է բացել Սիեթլ քաղաքի կենտրոնական շրջանում, մեկ մարդ սպանվել է, հինգը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանական վարչության Twitter-յան էջը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերով՝ կասկածյալին հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Նրան որոնում են ոստիկանության աշխատակիցները։
NBC հեռուստաալիքի տեղեկություններով՝ կրակոցները կատարվել են զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ վայրում: Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը հանցակիցներ չի ունեցել: 9-ից մինչեւ 55 տարեկան 5 տուժածներին հոսպիտալացրել են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



