Անհայտ անձը կրակ է բացել Սիեթլում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհայտ անձը չորեքշաբթի օրը կրակ է բացել Սիեթլ քաղաքի կենտրոնական շրջանում, մեկ մարդ սպանվել է, հինգը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանական վարչության Twitter-յան էջը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերով՝ կասկածյալին հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Նրան որոնում են ոստիկանության աշխատակիցները։
NBC հեռուստաալիքի տեղեկություններով՝ կրակոցները կատարվել են զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ վայրում: Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը հանցակիցներ չի ունեցել: 9-ից մինչեւ 55 տարեկան 5 տուժածներին հոսպիտալացրել են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



