Ինչո՞ւ է նախարարությունների թիվը կրճատվել, բայց աշխատողների թիվը մեծացել. Կարեն Սիմոնյան
POLITICSԿառավարությունից ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանին ներկայացված թվերի համաձայն՝ նախարարությունների աշխատակիցների ընդհանուր թիվը մեծացել է, մինչդեռ նախարարությունների թիվը պակասել է։ Պատգամավորն այս մասին այսօր հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ու հարցրեց՝ ինչպես է դա ստացվել։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ակնարկեց, որ տարբերություն կա գործող հաստիքների ու դրանք համալրած աշխատողների թվի հաշվարկի միջև։ Նա ասաց, որ օրինակ՝ կառավարության աշխատակազմի դեպքում թիվը մեծացել է, քանի որ նախկին Սփյուռքի նախարարությունը, որպես Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, մտել է աշխատակազմի մեջ։
Ինչ վերաբերում է օպտիմալացմանն ու կրճատումներին, Ավինյանն ասաց, որ դրանք փուլային շարունակականություն են ունենալու այս տարի և մյուս տարի։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



