Ինչո՞ւ է նախարարությունների թիվը կրճատվել, բայց աշխատողների թիվը մեծացել. Կարեն Սիմոնյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարությունից ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանին ներկայացված թվերի համաձայն՝ նախարարությունների աշխատակիցների ընդհանուր թիվը մեծացել է, մինչդեռ նախարարությունների թիվը պակասել է։ Պատգամավորն այս մասին այսօր հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ու հարցրեց՝ ինչպես է դա ստացվել։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ակնարկեց, որ տարբերություն կա գործող հաստիքների ու դրանք համալրած աշխատողների թվի հաշվարկի միջև։ Նա ասաց, որ օրինակ՝ կառավարության աշխատակազմի դեպքում թիվը մեծացել է, քանի որ նախկին Սփյուռքի նախարարությունը, որպես Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, մտել է աշխատակազմի մեջ։
Ինչ վերաբերում է օպտիմալացմանն ու կրճատումներին, Ավինյանն ասաց, որ դրանք փուլային շարունակականություն են ունենալու այս տարի և մյուս տարի։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



