«Չիփս». մի միլիոնատիրոջ դժգոհության հետևանքը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Չիփս» անունը ծագել է անգլերեն «chips» բառից, ինչը նշանակում է «կտոր»:
Չիփսի պատմությունը սկսվում է 1853 թվականից, ընդ որում, այն պատահականորեն է ստեղծվել: Մի անգամ ամերիկացի միլիոնատեր Կոռնելիոս Վանդերբիլտը իջևանել է Սարատոգա Սփրինգսում գտնվող «Moon Lake House» հյուրանոցում և ճաշելիս երեք անգամ իր դժգոհությունն արտահայտել առ այն, որ կարտոֆիլը կտրատված է չափազանց մեծ շերտերով:
Գլխավոր խոհարար Ջորջ Քրամը, իր բնույթով լինելով սկզբունքային մարդ, միլիոնատիրոջ համար պատրաստում է յուղի մեջ տապակած բարակ կտրատած կարտոֆիլ: Գլխավոր խոհարարի նոր ուտեստը անսպասելիորեն Վանդերբիլտին դուր է գալիս, և նա սկսում է ճաշելիս ամեն անգամ հաճույքով պատվիրել այն:
Արդյունքում «Սարատոգի չիփսերը» անվանումն ստացած այդ ուտեստը դառնում է հյուրանոցային ռեստորանի ֆիրմային ուտեստը:
Այս միջադեպից յոթ տարի անց` 1860 թվականին, Ջորջ Քրամը բացում է իր սեփական ռեստորանը, որտեղ ևս մատուցվում են չիփսեր: Այնուհետև ժամանակի ընթացքում այդ ուտեստը հայտնվել է նաև սննդի այլ վայրերում, ինչը զարմանալի չէ, քանի որ չիփս պատրաստելը շատ հեշտ է:
Հետագայում չիփսերը հայտնվել են Ամերիկայի լավագույն ռեստորանների ճաշացանկերում:
Մինչև 1890 թվականը չիփսեր կարելի էր համտեսել միայն ռեստորաններում կամ խորտկարաններում: Իրավիճակը փոխել է Քլիվլենդում գտնվող փոքրիկ սրճարանի սեփականատեր Ուիլ յամ Թեփենդենը: Նա առաջինն էր, ով մտածել է փողոցում չիփսեր վաճառել թղթե տոպրակներով:
Թեփենդենի այդ քայլը նպատակ է ունեցել ճգնաժամի տարիներին նոր հաճախորդներ ներգրավել: Նա սկսել է չիփսեր վաճառել իր հին բեռնասայլակից: Դրանից 36 տարի անց ծնվել է մոմաթղթերում չիփսերը փաթեթավորելու գաղափարը:
Այն իրականացրել է Լորա Սկադդերը: Նման փաթեթը հնարավորություն էր տալիս հեշտությամբ տեղափոխել չիփսերը և երկարեցնել նրանց պահպանման ժամկետը:
Եվ այդ կերպ չիփսերը հայտնվել են խանութների դարակաշարերին: Այնուամենայնիվ, չիփսերի զանգվածային արտադրություն հնարավոր է դարձել իրականացնել միայն կարտոֆիլ մաքրող մեքենայի գյուտից հետո:
Ավելի ուշ հայտնվել է նաև չիփսերի արդյունաբերական արտադրության առաջին ավտոմոտ մեքենան: Այն ստեղծել է Ֆրիման Մակբեթը: Նրա գյուտը անմիջապես ձեռք է բերել ընկերություններից մեկը և սկսել չիփսերի սերիական արտադրությունը:
Սկզբից չիփսերը պատրաստվել են առանց աղի կամ որևէ համեմունքի: 1940 թվականին «Tayto» ընկերությունը առաջին անգամ սկսում է չիփսեր արտադրել համային հավելումներով և այն վաճառել աղի փոքրիկ տոպրակի հետ միասին:
ԽՍՀՄ տարածքում չիփսերի պատմությունը սկսվել է 1963 թվականից: Սակայն դրանք չիփս չեն կոչվել, այլ ունեցել են «Մոսկովյան խրթխրթան կարտոֆիլներ կտորներով» երկար անունը: Ներկայումս արտադրողները առաջարկում են չիփսերի հսկայական տեսականի՝ տարբեր համային երանգներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































