Կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու. Նրանք շրջում էին թմրանյութը գրպանում
SOCIETYՀունվարի 15-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Կ. Ուլնեցու եւ Պ. Սեւակի փողոցների խաչմերուկից, ապօրինի զենք, զինամթերք եւ թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 36 եւ 27 տարեկան երկու տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 36-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել են 3,9 գ եւ 0,7 գ դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատկանում է իրեն եւ իր օգտագործման համար է: 27-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



