Կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու. Նրանք շրջում էին թմրանյութը գրպանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 15-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Կ. Ուլնեցու եւ Պ. Սեւակի փողոցների խաչմերուկից, ապօրինի զենք, զինամթերք եւ թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 36 եւ 27 տարեկան երկու տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 36-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել են 3,9 գ եւ 0,7 գ դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատկանում է իրեն եւ իր օգտագործման համար է: 27-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



