ՀՀ պետական սահմանը հատելու մեջ մեղադրվող պակիստանցին դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման
SOCIETYՀայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող պակիստանցին դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրանքի, 27–ամյա երիտասարդը, 2016 թ.-ին դատապարտվելով ազատազրկման 3 տարի ժամկետով ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով, պատիժը կրելուց հետո 2019թ.–ի օգոստոսի 14–ին ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել է Իրանի տարածք, որտեղ տեղի իշխանությունների կողմից բռնվել և փոխանցվել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության/Կարճևան/ ուղեկալի սահմանապահներին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պակիստանցուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



