ՀՀ պետական սահմանը հատելու մեջ մեղադրվող պակիստանցին դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող պակիստանցին դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրանքի, 27–ամյա երիտասարդը, 2016 թ.-ին դատապարտվելով ազատազրկման 3 տարի ժամկետով ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով, պատիժը կրելուց հետո 2019թ.–ի օգոստոսի 14–ին ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել է Իրանի տարածք, որտեղ տեղի իշխանությունների կողմից բռնվել և փոխանցվել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության/Կարճևան/ ուղեկալի սահմանապահներին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պակիստանցուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



