Մահապարտ ահաբեկիչը Նիգերիայի հյուսիսում սպանել է ավելի քան 20 մարդու
SOCIETYՆիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքի մոտ եղած մահապարտ ահաբեկչի հարձակումը հանգեցրել է 21 մահմեդական շիիթի մահվան: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները: Ահաբեկիչը մոտեցել է կրոնական երթի մասնակիցներին և գործի է դրել պայթուցիկ սարքը:
BBC-ն հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել Դակասոե գյուղում: Ոստիկանությունը դեռևս տեղեկություն չունի ահաբեկչության մեղավորի վերաբերյալ: Նախնական տվյալներով`ահաբեկչությանը կարող է ներգրավված լինել ծայրահեղական իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումը:
Նշվում է, որ երթը, որն անցկացվում է ամեն տարի և տևում յոթ օր, շարունակվել է պայթյունից հետո:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



