Մահապարտ ահաբեկիչը Նիգերիայի հյուսիսում սպանել է ավելի քան 20 մարդու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքի մոտ եղած մահապարտ ահաբեկչի հարձակումը հանգեցրել է 21 մահմեդական շիիթի մահվան: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները: Ահաբեկիչը մոտեցել է կրոնական երթի մասնակիցներին և գործի է դրել պայթուցիկ սարքը:
BBC-ն հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել Դակասոե գյուղում: Ոստիկանությունը դեռևս տեղեկություն չունի ահաբեկչության մեղավորի վերաբերյալ: Նախնական տվյալներով`ահաբեկչությանը կարող է ներգրավված լինել ծայրահեղական իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումը:
Նշվում է, որ երթը, որն անցկացվում է ամեն տարի և տևում յոթ օր, շարունակվել է պայթյունից հետո:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



