Նավթի գները բարձրացել են 2 տոկոսով ԱՄՆ-ի, Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունների լարվածության արդյունքում
ECONOMICSՆավթի գները բարձրացել են 2 տոկոսով ԱՄՆ-ի, Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունների լարվածության արդյունքում՝ կապված իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության հետ, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ 1 բարելի դիմաց Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 70 դոլարով:
Ընդ որում, Brent LCOc1 տեսակի նավթի ֆյուչերսները հասել են առավելագույնի՝ կազմելով մեկ բարելի դիմաց 70,74 դոլար:
Թանկացել է նաեւ ամերիկյան West Texas Intermediate CLc1 տեսակի նավթի գինը՝ կազմելով մեկ բարելի դիմաց 64,15 դոլար:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը Սոլեյմանիի սպանությունից հետո քվեարկել է երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին:
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրաքի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



