Նավթի գները բարձրացել են 2 տոկոսով ԱՄՆ-ի, Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունների լարվածության արդյունքում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի գները բարձրացել են 2 տոկոսով ԱՄՆ-ի, Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունների լարվածության արդյունքում՝ կապված իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության հետ, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ 1 բարելի դիմաց Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 70 դոլարով:
Ընդ որում, Brent LCOc1 տեսակի նավթի ֆյուչերսները հասել են առավելագույնի՝ կազմելով մեկ բարելի դիմաց 70,74 դոլար:
Թանկացել է նաեւ ամերիկյան West Texas Intermediate CLc1 տեսակի նավթի գինը՝ կազմելով մեկ բարելի դիմաց 64,15 դոլար:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը Սոլեյմանիի սպանությունից հետո քվեարկել է երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին:
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրաքի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



