Ինդոնեզիայում ծաղկել է աշխարհում ամենամեծ ծաղիկը
INTERNATIONAL NEWSԾաղկել է աշխարհում ամենամեծ ծաղիկը, սակայն հազիվ թե ցանկություն ունենաք ծաղիկը հոտոտելու: Ռաֆլոզիա տուան-մուդաեն, որը հայտնի է նաեւ որպես «դիակի ծաղիկ», արտադրում է նեխող մսի հոտին նմանակող հոտ՝ միջատներին գրավելու համար, հայտնում է Phys.org-ը:
Կարմրանարնջագույն ծաղիկը աշխարհի ամենախոշոր ծաղկի սեփական ռեկորդը գերազանցել է այս շաբաթ Ինդոնեզիայի Արեւմտյան Սումատրայի անտառներում, հայտնում է CNN-ն: Բնական պաշարների եւ պահպանության կենտրոնի տեղեկություններով՝ ծաղկի լայնությունը կազմել է 1 մետրից ավելի, ինչն այն դարձնում է դիտարկումների ամբողջ պատմության մեջ ամենամեծ ծաղիկը:
Գիտնականները մակաբույծ բույսը հայտնաբերել են դեկտեմբերի 24-ին, որը ծաղկել է այս չորեքշաբթի, հայտնում է The Jakarta Post-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



