Ինդոնեզիայում ծաղկել է աշխարհում ամենամեծ ծաղիկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԾաղկել է աշխարհում ամենամեծ ծաղիկը, սակայն հազիվ թե ցանկություն ունենաք ծաղիկը հոտոտելու: Ռաֆլոզիա տուան-մուդաեն, որը հայտնի է նաեւ որպես «դիակի ծաղիկ», արտադրում է նեխող մսի հոտին նմանակող հոտ՝ միջատներին գրավելու համար, հայտնում է Phys.org-ը:
Կարմրանարնջագույն ծաղիկը աշխարհի ամենախոշոր ծաղկի սեփական ռեկորդը գերազանցել է այս շաբաթ Ինդոնեզիայի Արեւմտյան Սումատրայի անտառներում, հայտնում է CNN-ն: Բնական պաշարների եւ պահպանության կենտրոնի տեղեկություններով՝ ծաղկի լայնությունը կազմել է 1 մետրից ավելի, ինչն այն դարձնում է դիտարկումների ամբողջ պատմության մեջ ամենամեծ ծաղիկը:
Գիտնականները մակաբույծ բույսը հայտնաբերել են դեկտեմբերի 24-ին, որը ծաղկել է այս չորեքշաբթի, հայտնում է The Jakarta Post-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



