Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Սահմանադրական բարեփոխումներից հետո կվերանան անվտանգության ապահովման առկա ռիսկերը. Արման Սաղաթելյան

POLITICS

 Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրված նախագծի ընդունման դեպքում վերանալու են երկրի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր են գործող համակարգում: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում  բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի PR ասոցացիայի նախագահ Արման Սաղաթելյանը: «Մեր գործող Սահմանադրությամբ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է: Նա է կառավարում զինված ուժերը, համակարգում պաշտպանական ոլորտը: Նախագահն ըստ Սահմանադրության պատասխանատու է, սակայն բյուջեն քննարկում և հաստատում է Ազգային ժողովը: Իսկ գործադիր իշխանությունը պետք է ապահովի զինված ուժերի գործողությունները: Մենք մինչ օրս այդ խնդրի առաջ չենք կանգնել, որովհետև երկրի նախագահը միշտ խորհրդարանում ունեցել է մեծամասնություն, վարչապետը ևս նրա թիմից է եղել: Սակայն եկեք մի պահ պատկերացնենք, որ այդպես չէ: Երկրի նախագահը պետք է որոշումներ կայացնի և ղեկավարի պաշտպանական ոլորտը, իսկ խորհրդարանը, որտեղ մեծամասնությունն այլ կուսակցություն է, պետք է բյուջեն հաստատելուց ասի` ի՞նչ ենք անում այս պաշտպանական ծախսերը, եկեք այդ փողը տանք անօթևան կատուներին պահելու համար: Իսկ վարչապետն էլ այդ պահին ասում է, որ ի վիճակի չէ մոբիլիզացնել տնտեսությունը պատերազմ վարելու համար: Այս դեպքում ինչպե՞ս է նախագահը համակարգելու պաշտպանական ոլորտը և որոշումներ կայացնելու»,-մանրամասնեց Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ առաջարկվող մոդելով նախատեսվում է գնալ այն ճանապարհով, որով հիմնականում գնում են բոլոր խորհրդարանական երկրները, մասնավորապես, Իսրայելը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններին ամենամոտը Իսրայելի մոդելն է, որը ստեղծված օրվանից եղել է պատերազմի մեջ ու մինչև հիմա էլ պատերազմի մեջ է: «Պաշտպանական ոլորտը համակարգելու բոլոր կոլեգիալ որոշումները վերապահվելու են անվտանգության խորհրդին, որի ղեկավարը վարչապետն է: Այսօր մեր անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմին է, խորհուրդներ է տալիս ու որևէ այլ ֆունցկա չունի: Կա պա շտպանության նախարար` զինված ուժերի քաղաքական ղեկավարը, գլխավոր շտաբի պետը բարձրագույն զինվորական պաշտոնյան է, իսկ պատերազմական իրավիճակում այդ ամբողջ համակարգը ենթարկվում է վարչապետին: Այսինքն, սա պաշտպանական ոլորտի համար ամենաողջամիտ և տրամաբանական մոդելն է, քանի որ որոշումների կայացման ապահովումը մեկ մարմնում է՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից է նախագահը, որ կուսակցությունն է խորհրդարանում մեծամասնություն, ով է նշանակել վարչապետին»,- ասաց Արման Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ այս պահին անվտանգության առումով լուրջ խնդիր կարող է առաջանալ, եթե հանկարծ ստացվի այնպես, որ նախագահն ու խորհրդարանի մեծամասնությունը լինեն հակառակ թևերի ներկայացուցիչներ: «Հիմա ական է դրված, որը մենք առաջարկում ենք վերացնել, որպեսզի  պաշտպանական ոլորտը համակարգելու  առումով մենք հակասություններ չունենանք»,- ընդգծեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ նախագահական և կիսանախագահական երկրներում նախագահն ու խորհրդարանը եղել են տարբեր քաղաքական ուժերի  ներկայացուցիչներ, և դա հանգեցրել է ոչ ցանկալի հետևանքների: «Աշխարհում ռազմական հեղաշրջումները 8.5 անգամ ավելի շատ են նախագահական ու կիսանախագահական, քան խորհրդարանական երկրներում»,- եզրափակեց Արման Սաղաթելյանը:

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR