Թուրքիայում շարունակվում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցության դեմ իրականացվող գործողությունները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել է երկրի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում «Kıran-9 Ջուդի լեռներ» և Հաքքարի նահանգում «Kıran-10 Քազանի հովիտ» օպերացիաների մեկնարկի մասին:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ չնայած եղանակային բարդ պայմաններին` շարունակվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ իրականացվող գործողությունները: Նպատակն է վերոհիշյալ շրջաններում վնասազերծել քուրդ զինյալներին և խոչընդոտել ձմռան ամիսներին վերջիններիս ամրակայմանը:
Նշվում է, որ PKK-ի դեմ իրականացվող գործողություններին մասնակցում են Շրնաքի ոստիկանության շրջանային հրամանատարության 84 օպերատիվ խումբ` 1260 ծառայողներով, իսկ Հաքքարիում 48 օպերատիվ խումբ` 730 ծառայողներով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



