Թուրքիայում շարունակվում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցության դեմ իրականացվող գործողությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել է երկրի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում «Kıran-9 Ջուդի լեռներ» և Հաքքարի նահանգում «Kıran-10 Քազանի հովիտ» օպերացիաների մեկնարկի մասին:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ չնայած եղանակային բարդ պայմաններին` շարունակվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ իրականացվող գործողությունները: Նպատակն է վերոհիշյալ շրջաններում վնասազերծել քուրդ զինյալներին և խոչընդոտել ձմռան ամիսներին վերջիններիս ամրակայմանը:
Նշվում է, որ PKK-ի դեմ իրականացվող գործողություններին մասնակցում են Շրնաքի ոստիկանության շրջանային հրամանատարության 84 օպերատիվ խումբ` 1260 ծառայողներով, իսկ Հաքքարիում 48 օպերատիվ խումբ` 730 ծառայողներով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



