Գյումրիում բերման են ենթարկել հոսանքի թանկացման դեմ բողոքող 12 քաղաքացու (Ֆոտո)
SOCIETYՀունիսի 23–ի վաղ առավոտյան Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց անող 12 ակտիվիստների։ Նշենք, որ գյումրեցիները նախօրեին նստացույց էին սկսել քաղաքի Թատերական հրապարակում` ի աջակցություն Երեւանում բողոքի երթ եւ նստացույց անող քաղաքացիների։
Ոստիկանության շենքից քիչ առաջ դուրս եկավ բերման ենթարկվածներից Տիգրան Պետրոսյանը, որը լրագրողներին ասաց, որ ոստիկանությունում իրենց տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը Բաղրամյան փողոցում նստացույցը ցրելու ընթացքում բաժիններ է տարել 237 անձի:


1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



