Գյումրիում բերման են ենթարկել հոսանքի թանկացման դեմ բողոքող 12 քաղաքացու (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 23–ի վաղ առավոտյան Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց անող 12 ակտիվիստների։ Նշենք, որ գյումրեցիները նախօրեին նստացույց էին սկսել քաղաքի Թատերական հրապարակում` ի աջակցություն Երեւանում բողոքի երթ եւ նստացույց անող քաղաքացիների։
Ոստիկանության շենքից քիչ առաջ դուրս եկավ բերման ենթարկվածներից Տիգրան Պետրոսյանը, որը լրագրողներին ասաց, որ ոստիկանությունում իրենց տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը Բաղրամյան փողոցում նստացույցը ցրելու ընթացքում բաժիններ է տարել 237 անձի:


1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



