Վայոց ձորի նորակոչիկները մեկնել են զինծառայության
SOCIETYՎայոց ձորի նորակոչիկները ձմեռային զորակոչի շրջանակներում մեկնել են զինծառայության։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Շարունակվում է ձմեռային զորակոչը: Արդեն իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները:
Վայոց ձորի մարզի զորակոչիկներին, ավանդույթի համաձայն, զինվորական ծառայության են ճանապարհել հանդիսավոր արարողությամբ: Եղեգնաձոր քաղաքում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում անցկացված օրհնության արարողակարգին մասնակցել են մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



