Վայոց ձորի նորակոչիկները մեկնել են զինծառայության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի նորակոչիկները ձմեռային զորակոչի շրջանակներում մեկնել են զինծառայության։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Շարունակվում է ձմեռային զորակոչը: Արդեն իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները:
Վայոց ձորի մարզի զորակոչիկներին, ավանդույթի համաձայն, զինվորական ծառայության են ճանապարհել հանդիսավոր արարողությամբ: Եղեգնաձոր քաղաքում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում անցկացված օրհնության արարողակարգին մասնակցել են մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



