«Լիվերպուլն» ունի նոր հարձակվող
SPORTԱնգլիական «Լիվերպուլը» հայտարարել է ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոյի տրանսֆերի մասին։ Մոտ հինգ տարի ավստրիական «Զալցբուրգում» անցկացրած 24-ամյա ֆուտբոլիստը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում հանդես կգա հունվարի 1-ից։ Նա ստացել է 18 համարի խաղաշապիկը, հայտնում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մինամինոյի տրանսֆերային գինը «Զալցբուրգի» հետ պայմանագրով 8 միլիոն եվրո էր։ Նա 2015թ․ հունվարին էր տեղափոխվել ավստրիական թիմ ճապոնական «Սերեսո Օսակայից» 800 հազար եվրոյով։
Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստն Ավստրիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ։ Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



