«Լիվերպուլն» ունի նոր հարձակվող
ՍՊՈՐՏԱնգլիական «Լիվերպուլը» հայտարարել է ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոյի տրանսֆերի մասին։ Մոտ հինգ տարի ավստրիական «Զալցբուրգում» անցկացրած 24-ամյա ֆուտբոլիստը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում հանդես կգա հունվարի 1-ից։ Նա ստացել է 18 համարի խաղաշապիկը, հայտնում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մինամինոյի տրանսֆերային գինը «Զալցբուրգի» հետ պայմանագրով 8 միլիոն եվրո էր։ Նա 2015թ․ հունվարին էր տեղափոխվել ավստրիական թիմ ճապոնական «Սերեսո Օսակայից» 800 հազար եվրոյով։
Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստն Ավստրիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ։ Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



