«Ռոսսելխոզնադզոր»-ը պլանավորում Է իրանական պանրի ներկրումն սկսել մինչեւ տարեվերջ
SOCIETY«Ռոսսելխոզնադզոր»-ը հուսով Է Իրանից պանրի մատակարարումների համաձայնեցման գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
«Մենք սպասում ենք, որ մինչեւ Նոր տարի «կբացենք» պանրի մատակարարումների իրանական ձեռնարկությունները»,-ասել Է Դանկվերտը: Նրա խոսքով՝ իրանական կողմի հետ ստորագրվել են նախնական փաստաթղթերը եւ կոնկրետացվել են մատակարարումների գծով պարտականությունները:
«Կարծում եմ՝ Իրանի հետ կապված այս հարցը կլուծենք մինչեւ տարեվերջ»,-հավելել Է Դանկվերտը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



