«Ռոսսելխոզնադզոր»-ը պլանավորում Է իրանական պանրի ներկրումն սկսել մինչեւ տարեվերջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ռոսսելխոզնադզոր»-ը հուսով Է Իրանից պանրի մատակարարումների համաձայնեցման գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
«Մենք սպասում ենք, որ մինչեւ Նոր տարի «կբացենք» պանրի մատակարարումների իրանական ձեռնարկությունները»,-ասել Է Դանկվերտը: Նրա խոսքով՝ իրանական կողմի հետ ստորագրվել են նախնական փաստաթղթերը եւ կոնկրետացվել են մատակարարումների գծով պարտականությունները:
«Կարծում եմ՝ Իրանի հետ կապված այս հարցը կլուծենք մինչեւ տարեվերջ»,-հավելել Է Դանկվերտը:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
4
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



