Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանյան զբոսաշրջության «գիրն ու ղուշը»

INTERVIEW

2002 թվականին ուկրաինական «Օրյոլ ի րեշկա» կամ «Գիր ու ղուշ» հաղորդումը, որը մեծ լսարան ունի նախկին ԽՍՀՄ տարածքում, եկել էր Հայաստան: Ծրագրի նպատակը, ինչպես իրենք են ասում, տարբեր երկրներն ու նրանց մշակույթներն իրենց ընդգրկուն լսարանին ներկայացնելն է: Ըստ կանոնների` երկու հաղորդավարներց մեկը երկու օրվա ընթացքում տվյալ երկրում ապրում է 100 դոլարով, մյուսը` անսահմանափակ գումարով: Հաղորդավար Անդրեյ Բեդնյակովն ու իր կինը Հայաստանում գտան միայն Տաթևի վանքն ու ճոպանուղին, Կասկադի մի քանի դեկորատիվ արձաններ, Արարատը, որը ցուցադրված էր Թուրքիայի կողմից, մի քանի կռիվ անող տաքսիստների, իբր թե հայերի ամենասիրելի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը փչացավ ընթացքում, տժվժիկ ու սպաս: Վերջում էլ հաղորդավարն ասաց. «Այստեղ լավ է, բայց տուրիստի համար մեկ օր հետո էլ անելու բան չկա«:

Մենք փորձեցինք պարզել, թե հայերն իրենց պատմության մոտ հինգ հազարամյակի ընթացքում ինչո՞ւ մի «հետաքրքիր բան չեն թողել» եվրոպացի զբոսաշրջիկին:

«ՅուԹիԷիր» ավիաընկերության նախագահ Անդրանիկ Վանցյանն ասաց, որ ամեն տարի միայն զբոսաշրջության նպատակով Հայաստան է գալիս միջինը 800.000-ից 1 միլիոն մարդ: Լավ, իսկ ինչի՞ հետևից են գալիս այս մարդիկ, ի՞ նչ են փնտրում, գտնում և արդյոք բավարարվո՞ւմ են գտածով կամ ի՞ նչ կա անելու այստեղ 1 օր անց: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի դասախոս, մի շարք տուրիստական ընկերությունների էքսկուրսավար Լիլիթ Միքայելյանին:

«Հայաստան եկած զբոսաշրջիկներին հիմնականում կարելի է բաժանել երկու մեծ խմբի` մարդիկ, ովքեր պարզել են իրենց հայկական արմատներ ունենալը, և մարդիկ, ովքեր պարզապես ընտանեկան կամ ընկերական շրջապատով սիրում են լինել տարբեր երկրներում: Երևի ավելորդ է նշել, որ բոլորը հիանում են մեր հնություններով` վանքերով, եկեղեցիներով: Զբոսաշրջիկները շատ հետաքրքրված են մեր արվեստով, երաժշտությամբ, հատկապես Կոմիտասով: Նրանց այստեղ հետաքրքրում է ամեն ինչ՝ սկսած բուն քաղաքակրթությունից մինչև Հայաստանում միջին աշխատավարձը: Եվրոպացիների համար մեզ մոտ կյանքն անհամեմատ էժան է: Նրանք միշտ հիացած են հայկական մրգերի համով և զարմացած են մարդկանց ժպիտներից, ասում են, որ այստեղ բոլորը փողոցում ժպտում են, հյուրասեր են, ուրախ: Զարմանում են հաճախ մեր բնությունից, հատկապես ռուսները մեր բնությունը շատ են սիրում,- ասում է տիկին Միքայելյանը և ավելացնում,- Հայաստանի մասին կարծիքները միշտ դրական են, բոլորն անխտիր հավանում են մեր Հանրապետության հրապարակը, ասում են, որ այդպիսի հրապարակ ուրիշ ոչ մի տեղ չկա»:

Իսկ ԵՊՀ աշխարհագրության և երկրագրության ֆակուլտետի տուրիստական երկրագրության դասախոս պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանն ասում է, որ Իտալիայում գտնվող «Լա Սկալա» օպերայի շենքն այնքան տպավորիչ չէ, որքան Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը:

«Զբոսաշրջիկներին գրավում են Հանրապետության հրապարակի երգող շատրվանները, որոնք չունեն հավասարն աշխարհում: Եթե Դուբայում տուրիստը վճարում է բավական մեծ գումար հեռվից դիտելու պարզունակ անիմացիաները, ապա այստեղ դրանք բազմաբովանդակ են և անվճար:

Դե, իսկ նմանը չունեցող ցայտաղբյուրների, մայրաքաղաքի, համեղ սննդի ու հյուրընկալության մասին խոսելն ու կրկնելն ավելորդ է»,- ասում է նա:

Արուսիկ Տիգրանյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System