Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը ակնհայտ ձախողված է և սպառնալիք է երկրի իրավական անվտանգությանը. Տիգրան Խաչիկյան

POLITICS

 

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին: Նա մասնավորապես նշել է, որ օրենքի նախագիծը դասական օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է ձախողել հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը դասական օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է ձախողել հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունը: Գույքի ուսումնասիրություն սկսելու խիստ անորոշ, հայեցողական այդ թվում` կոռուպցիոն ռիսկեր գեներացնող հիմքերը և բազմաթիվ այլ խնդրահարույց կարգավորումներ հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ այս օրենքի նախագիծն այս տեսքով ակնհայտ ձախողված է և սպառնալիք է երկրի իրավական անվտանգությանը:
Ստորև պարզապես մի քանի աննախադեպ փաստեր հիշյալ ձախողված օրենքի նախագծից.

 

1. Հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության ողջ գործընթացը (որը, որպես կանոն, կարող է տևել մինչ երկու տարի) կատարյալ անվերահսկելի է, և ըստ էության, վեր է ածված քաղաքացիական տիրույթում իրացվող փաստացի քրեական մեղադրանքի առանց պատասխանողին տրվող որևէ գործնական երաշխիքի, ներառյալ` ուսումնասիրություն նախաձեռնելու մասին որոշման բողոքարկման: Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման տեսանկյունից անթույլատրելի է նշված վարույթն իր իրավական բնույթով հավասարեցնել փաստաբանի կողմից հայցի նախապատրաստման գործընթացին, ի թիվս այլնի, մի ակնհայտ պատճառաբանությամբ, որ այստեղ գործում է գույքի` ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, և իրավասու մարմնի կատարյալ անգործության պայմաններում անգամ գույքը կարող է բռնագանձվել:

 

2. Նախագիծը պարզապես իմաստազրկում է օպերատիվ-հետախուզական մարմինների միջոցով ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերումն այնքանով, որքանով բացարձակ անհարկի նախատեսում է ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում միջոցառումների իրականացման արգելք:

 

3. Նշված վարույթի շրջանակներում գույքի արժեքը գնահատող փորձագետը ենթակա չէ որևէ պատասխանատվության իր կողմից կեղծ եզրակացություն տալու համար:

 

4. Ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը առանց եզրափակիչ դատական ակտի կարող է դեռևս դատական քննության փուլում օտարվել իրավասու մարմնի խնդրանքով դատարանի որոշմամբ:

 

5. Ապօրինի ծագում ունեցող գույքը` որպես նվիրատվություն ստացած անձը երբեք չի կարող բարեխիղճ լինել և գույքը վերջինիցս բոլոր դեպքերում պետք է բռնագանձվի:

 

6. Պետք է բռնագանձվի նաև որպես ալիմենտ, կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում կամ որպես բարեգործություն ձեռքբերված գույքը, բացառությամբ այն դեպքի, երբ ձեռքբերողը չի իմացել և չէր կարող իմանալ դրա ապօրինի ծագման մասին:
Առաջարկում եմ ձևավորել հեղինակավոր սահմանադրագետներից ու դատավարագետներից կազմված աշխատանքային խումբ հիշյալ նախագծի իրական լրաշմակման աշխատանքները որակյալ ապահովելու համար»:



On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live