Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը ակնհայտ ձախողված է և սպառնալիք է երկրի իրավական անվտանգությանը. Տիգրան Խաչիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին: Նա մասնավորապես նշել է, որ օրենքի նախագիծը դասական օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է ձախողել հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը դասական օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է ձախողել հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունը: Գույքի ուսումնասիրություն սկսելու խիստ անորոշ, հայեցողական այդ թվում` կոռուպցիոն ռիսկեր գեներացնող հիմքերը և բազմաթիվ այլ խնդրահարույց կարգավորումներ հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ այս օրենքի նախագիծն այս տեսքով ակնհայտ ձախողված է և սպառնալիք է երկրի իրավական անվտանգությանը:
Ստորև պարզապես մի քանի աննախադեպ փաստեր հիշյալ ձախողված օրենքի նախագծից.

 

1. Հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության ողջ գործընթացը (որը, որպես կանոն, կարող է տևել մինչ երկու տարի) կատարյալ անվերահսկելի է, և ըստ էության, վեր է ածված քաղաքացիական տիրույթում իրացվող փաստացի քրեական մեղադրանքի առանց պատասխանողին տրվող որևէ գործնական երաշխիքի, ներառյալ` ուսումնասիրություն նախաձեռնելու մասին որոշման բողոքարկման: Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման տեսանկյունից անթույլատրելի է նշված վարույթն իր իրավական բնույթով հավասարեցնել փաստաբանի կողմից հայցի նախապատրաստման գործընթացին, ի թիվս այլնի, մի ակնհայտ պատճառաբանությամբ, որ այստեղ գործում է գույքի` ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, և իրավասու մարմնի կատարյալ անգործության պայմաններում անգամ գույքը կարող է բռնագանձվել:

 

2. Նախագիծը պարզապես իմաստազրկում է օպերատիվ-հետախուզական մարմինների միջոցով ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերումն այնքանով, որքանով բացարձակ անհարկի նախատեսում է ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում միջոցառումների իրականացման արգելք:

 

3. Նշված վարույթի շրջանակներում գույքի արժեքը գնահատող փորձագետը ենթակա չէ որևէ պատասխանատվության իր կողմից կեղծ եզրակացություն տալու համար:

 

4. Ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը առանց եզրափակիչ դատական ակտի կարող է դեռևս դատական քննության փուլում օտարվել իրավասու մարմնի խնդրանքով դատարանի որոշմամբ:

 

5. Ապօրինի ծագում ունեցող գույքը` որպես նվիրատվություն ստացած անձը երբեք չի կարող բարեխիղճ լինել և գույքը վերջինիցս բոլոր դեպքերում պետք է բռնագանձվի:

 

6. Պետք է բռնագանձվի նաև որպես ալիմենտ, կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում կամ որպես բարեգործություն ձեռքբերված գույքը, բացառությամբ այն դեպքի, երբ ձեռքբերողը չի իմացել և չէր կարող իմանալ դրա ապօրինի ծագման մասին:
Առաջարկում եմ ձևավորել հեղինակավոր սահմանադրագետներից ու դատավարագետներից կազմված աշխատանքային խումբ հիշյալ նախագծի իրական լրաշմակման աշխատանքները որակյալ ապահովելու համար»:



Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg 21-ամյա մոդելին գտել են լոգարանում. կոմայից դուրս չգալով մահացել էԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանՀրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանԱնկանխատեսելի եղանակ. Հայաստանը կլիմայական նոր իրականության մե՞ջ էՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերՇոգի պատճառով 2 երեխա է մահացելՊակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը Ո՞ր մասնագիտություններն են կրճատվելու արհեստական բանականության պատճառովԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ մեկ մարդ մահացել էՍպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԻրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Քիչ առաջ ջրшսուզшկները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մшրմինըՋրասուզակները Պրիմորյեում երեխայի դիակ են հայտնաբերելՊեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՉինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն