Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Ըն­դուն­վում են օրենք­ներ, որոնք միտ­ված են վա­րորդ­նե­րի իրա­վունք­նե­րը ոտ­նա­հա­րե­լուն»

SOCIETY

Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Սակայն վերջին պահին պարզվեց, որ կա մի բայց։ 

Փոփոխություն է կատարվել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում։ 

Եթե նախկինում քաղաքացիները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետտուրքից ազատված էին, ապա այժմ բողոք ներկայացնելուց առաջ պետք է 4000 դրամ վճարեն՝ անկախ վարչական ակտի գումարի չափից։ 

Ընդ որում, օրենքի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նման դրույթ նախատեսված չի եղել, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ այն ներառվել է բալային համակարգին վերաբերող օրենքի հետ նույն փաթեթում և ընդունվել։ 

Իրավացիորեն հարց է առաջանում՝ քանի՞ վարորդ կբողոքարկի, օրինակ՝ 5000 դրամի չափով տուգանքը, երբ դատարան դիմելուց ստիպված է 4000 դրամ պետտուրք վճարել։ 

Առկա խնդրին առավել համապարփակ անդրադարձավ «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ն։ ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը և փոխնախագահ Դավիթ Պեդանյանը հայտարարեցին՝ իրենց կազմակերպությունը պայքարելու է այս օրենքի դեմ, բայց ոչ թե հանրահավաքների կամ կտրուկ գործողությունների միջոցով, այլ օրենքի ուժը և տարբեր ատյաններն օգտագործելով։ 

«Հանրահավաքների մեթոդը չենք կիրառում այն պատճառով, որ չենք ցանկանում մարդկանց կտրել իրենց գործերից, հանրահավաք կազմակերպել և ինչ-որ բան պահանջել այն իշխանությունից, որը փաստացի լեգիտիմ է, և նրան այդ նույն մարդիկ են ընտրել։ 

Եթե այլ տարբերակ չլիներ այդ մի քանի օրենքների դեմ պայքարելու, բնականաբար, մնալու էր հանրահավաքի տարբերակը։ Կան տարբեր ատյաններ, որոնց հետ սկսում ենք համագործակցել վիճահարույց օրենքները բողոքարկելու համար։ 

Այժմ, սակայն, չակերտներ չեմ բացի։ Վերջին շրջանում ընդունված մի քանի օրենքներն ընդունվել են ոչ թե ի շահ քաղաքացիների, այլ պետական ապարատի գործունեությունը հեշտացնելու ու հետագա իրավական գործընթացներ փչացնելու կամ իսպառ վերացնելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթ Պեդանյանը` նշելով, թե կոնկրետ որ վիճահարույց օրենքների մասին է խոսքը։ 

«Առաջին՝ վարչական դատարանում պետտուրքի արտոնությունից զրկվում է ճանապարհային ոստիկանության տուգանքների բողոքարկումը։ 

Երկրորդ՝ հիմա որպես ճանապարհային նշանի, գծանշման կամ տեխնիկական սարքի գոյության ապացույց, որը վիճարկել ենք տեսանյութում առկա չլինելու համար, կարող են կապալառուից փաստաթուղթ ներկայացնել, որ նա՝ այդ նույն կապալառուն, որը տեղադրել է նշանը կամ կատարել գծանշումը, ստուգում է իրականացրել և կոնկրետ օրը կոնկրետ ժամին ճանապարհային նշանն իր տեղում է եղել, լուսացույցն աշխատել է և այլն։ 

Դա պետք է դատարանի համար հիմք հանդիսանա, որպեսզի տուգանքը չչեղարկվի։ Սա աբսուրդ է, որովհետև, օրինակ՝ մենք բողոքարկում ենք ոչ թե այդ նշանի բացակայությունը, այլ դրա ոչ տեսանելի լինելը, մաշվածության աստիճանը և այլն։ 

Հիմա փորձում են քաղաքացուն զրկել օբյեկտիվ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից։ Երրորդ՝ նախ ասեմ, որ Վճռաբեկ դատարանով նախադեպ ունեինք, որ պարտադիր էր վարչական բոլոր մարմինների համար։ 

Այն ասում էր, որ կարմիր գծերի՝ վճարովի ավտոկայանատեղիների արձանագրությունը պետք է կազմվի վարորդի ներկայությամբ։ 

Իսկ այդ արձանագրություններն արդեն մի քանի տարի է՝ կազմվել են առանց վարորդի ներկայության, ինչ-որ նիստեր են հրավիրվել, առանց ապացույցների հավաքագրման ու օբյեկտիվ քննության, մարդկանց տուգանել են։ 

Այդ հիմքով բացառապես վճարովի ավտոկայանատեղիների համար բոլոր տուգանքները անօրինական էին եղել, կային ու կլինեին։ Հիմա այդ օրենքը փոխել են։ 

Արդյունքում կարմիր գծերի արձանագրություններն այլևս կարիք չկա վարորդի ներկայությամբ կազմելու։ Մինչդեռ դրանք պետք է քննվեին վարորդի ներկայությամբ, որպեսզի օբյեկտիվ արձանագրություն կազմեին։ 

Բայց վերցրեցին օրենքն այնպես փոխեցին, որ բողոքարկումն այդ տեսանկյունից անհնար սարքեն։ Իհարկե, մենք ունենք ուրիշ հիմքեր դրանք բողոքարկելու»,նշում է մեր զրուցակիցը։ 

Պեդանյանն ընդգծում է՝ ընդունվում է օրենքների շարք, որը ոչ թե միտված է վարորդների շահերն ավելի ամրապնդելուն, այլ հակառակն՝ այդ մարդկանց իրավունքները ոտնահարելուն ու վարչական ապարատի գործունեությունը թեթևացնելուն։ 

«Ընդհանրապես չկա տրամաբանություն։ 

Բացի դա, օրենքների մշակման ժամանակ պետք է պարտադիր ներգրավեին ոլորտից հասկացող, փորձ ունեցող ՀԿ-ների ու անհատների։ 

Պետք է հանրային քննարկումներ անցկացվեին։ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն շատ ուշ է իմացել, որ նման օրենքներ են ներմուծում, այն էլ՝ մեր պրպտող բնավորության շնորհիվ։ 

Հետո իմացել ենք, որ այդ օրենքն ԱԺ օրակարգում է, տեղեկացրել ենք հանրությանը։ Պատահական ենք իմացել, որ ԱԺ նախագահի առաջարկով խորհրդարանը կողմ է քվեարկել, որ այդ օրենքները մտնեն բալային համակարգի հետ նույն փաթեթի մեջ։ 

Օրենքներն առաջին ընթերցմամբ չեն ընդունվել, բայց հնարավորություն են ստացել միանգամից երկրորդ ընթերցմամբ, բալային համակարգին վերաբերող նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ միանգամից ընդունվել։ 

Այդպես լինի, ինչ ուզեն, կարող են «սղղացնել»։ Այս պարագայում այդպես ենք ասում, որովհետև այլ անուն չի կարելի տալ։

 Այդպես անում էին Հանրապետական կուսակցության պատգամավորները, երբ իրենց պետք էր լինում առանց ժողովրդի ընդվզման ինչ-որ օրենք անցկացնել։

 Փաստորեն, նույն ձևով վարվեցին նաև ներկայիս պատգամավորները։ Եթե մի ժամանակ կային պատգամավորներ, որոնց հետ փորձում էինք համագործակցել, խորհուրդներ էինք տալիս, հարցեր էինք բարձրաձայնում, հիմա խորհրդարանում չի երևում որևէ պատգամավոր, որը վարորդների շահերից բխող ինչ-որ բան է ուզում անել կամ կանի։ 

Մոտ 60 պատգամավոր որոշել է, որ այդ հակասահմանադրական օրենքները լրիվ իրավաչափ են, իրենցից որևէ մեկը հարց չի ուղղել՝ արդյո՞ք դրանք ոտնահարում են ինչ-որ մեկի իրավունքները, չե՞ն հակասում մեկ այլ օրենքի։ 

Որևէ մեկը չի առաջարկել հրավիրել, օրինակ՝ վարորդների ներկայացուցիչներին, ոչ ոք չի կապվել մեզ հետ, ուղղակի սուս-փուս, քանի ոչ մեկ չի իմացել, այդ օրենքներն ընդունել են։ Համոզված եմ, որ այդ պատգամավորների մեջ կլինեն մարդիկ, որոնք չեն էլ կարդացել այս փաթեթի մեջ ներառված դրույթները, ուղղակի քանի որ իրենց կուսակցությունն է առաջարկել, ընդունել են։ 

Դա է ցավալին։ Քննարկումներ չեն կազմակերպում, չեն լսում շահագրգիռ կողմերին, խոսում են ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, բայց փաստացի այս ամենը միայն բառերի մակարդակով է, իրենք ոչ մի բան չեն անում, որ այն ոլորտը, որի հետ կապված փոփոխություններ են կատարում, դրանից շահի, այլ անում են այնպես, որ իրենց հարմար լինի»,-եզրափակում է Դավիթ Պեդանյանը։

 ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ այնքան էլ ճիշտ չէ ընդունված օրենքը հակասահմանադրական բնութագրել։ 

Նա ընդգծում է, որ Հայաստանում վարչական տուգանքները սկսում են 5000 դրամից։ «Վարչական դատարան դիմելիս նախկինում եղել է 4000 դրամ պետտուրք, դա ավելի քիչ է, քան 5000 դրամ և ավելի մեծ տուգանքը։

 Ընդ որում, ցանկացած դատական ծախս հաղթանակի դեպքում քաղաքացին ստանում է պարտվող կողմից՝ լինի դա ոստիկանություն, թե այլ վարչական մարմին։ 

Հարցը ֆինանսի մեջ չէ, որ սա որպես ֆինանսական բեռ հաշվարկվի և պետբյուջեին որոշակի օգուտ տան։

 Նման բան չկա։ Խնդիրը վերահսկման և հավասարակշռության մեջ է։ Այն վարորդները, որոնք պարբերաբար և դիտավորյալ խախտում են իրականացնում, վտանգ են ներկայացնում երթևեկության մեջ, հասարակության համար և վարորդական միջավայրում, նրանց պետք է մեկուսացնել, որովհետև այսօրվա դժբախտ պատահարները հիմնականում հենց նման խախտումների հետևանքով են»,-ասում է Ղահրամանյանը։

 Նա ընդգծում է, որ այս պետտուրքը մեծ հաշվով կարող է նաև ժամանակավոր բնույթ կրել, որպեսզի երթևեկության մեջ առկա վտանգը մեկուսացվի, այնուհետև այն կարող է նորից վերացվել։ Անդրադառնում է նաև այն տեսակետներին, որ պետտուրքի հետ կապված այս փոփոխությունները, կարծես թե, ծածուկ են ընդունվել։ 

«Նոյեմբերի 29-ին առաջին անգամ հրապարակային հայտարարվել է, որ փոփոխություններ են արվել, ընդ որում, այդ մասին պաշտոնապես Ազգային ժողովի ամբիոնից ներկայացվել է, որ ցանկություն կա ներդնելու պետտուրքը։ 

Դեռևս սեպտեմբերին այդ մասին ԱԺ ամբիոնից արդեն դիտարկումներ և մոտեցումներ էին ներկայացնում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները։ Ես գոնե այստեղ ինչ-որ ծածուկի խնդիր չեմ տեսել։ 

Նախ՝ առաջին ընթերցման ժամանակ այդ մասին բարձրաձայն հայտարարվեց։ Ազգային ժողովի պատգամավորները ստանում են փոփոխությունների փաթեթները, դրանք տեղադրված են ԱԺ կայքում նոյեմբերի 29-ից։ 

Նախորդ ուրբաթ օրն էլ ոստիկանապետի տեղակալն է խոսել այդ մասին, սակայն կիրակի օրը նոր այդ հարցը բարձրացվել է»,-ընդգծում է Սերգեյ Ղահրամանյանը։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder