Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ըն­դուն­վում են օրենք­ներ, որոնք միտ­ված են վա­րորդ­նե­րի իրա­վունք­նե­րը ոտ­նա­հա­րե­լուն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Սակայն վերջին պահին պարզվեց, որ կա մի բայց։ 

Փոփոխություն է կատարվել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում։ 

Եթե նախկինում քաղաքացիները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետտուրքից ազատված էին, ապա այժմ բողոք ներկայացնելուց առաջ պետք է 4000 դրամ վճարեն՝ անկախ վարչական ակտի գումարի չափից։ 

Ընդ որում, օրենքի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նման դրույթ նախատեսված չի եղել, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ այն ներառվել է բալային համակարգին վերաբերող օրենքի հետ նույն փաթեթում և ընդունվել։ 

Իրավացիորեն հարց է առաջանում՝ քանի՞ վարորդ կբողոքարկի, օրինակ՝ 5000 դրամի չափով տուգանքը, երբ դատարան դիմելուց ստիպված է 4000 դրամ պետտուրք վճարել։ 

Առկա խնդրին առավել համապարփակ անդրադարձավ «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ն։ ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը և փոխնախագահ Դավիթ Պեդանյանը հայտարարեցին՝ իրենց կազմակերպությունը պայքարելու է այս օրենքի դեմ, բայց ոչ թե հանրահավաքների կամ կտրուկ գործողությունների միջոցով, այլ օրենքի ուժը և տարբեր ատյաններն օգտագործելով։ 

«Հանրահավաքների մեթոդը չենք կիրառում այն պատճառով, որ չենք ցանկանում մարդկանց կտրել իրենց գործերից, հանրահավաք կազմակերպել և ինչ-որ բան պահանջել այն իշխանությունից, որը փաստացի լեգիտիմ է, և նրան այդ նույն մարդիկ են ընտրել։ 

Եթե այլ տարբերակ չլիներ այդ մի քանի օրենքների դեմ պայքարելու, բնականաբար, մնալու էր հանրահավաքի տարբերակը։ Կան տարբեր ատյաններ, որոնց հետ սկսում ենք համագործակցել վիճահարույց օրենքները բողոքարկելու համար։ 

Այժմ, սակայն, չակերտներ չեմ բացի։ Վերջին շրջանում ընդունված մի քանի օրենքներն ընդունվել են ոչ թե ի շահ քաղաքացիների, այլ պետական ապարատի գործունեությունը հեշտացնելու ու հետագա իրավական գործընթացներ փչացնելու կամ իսպառ վերացնելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթ Պեդանյանը` նշելով, թե կոնկրետ որ վիճահարույց օրենքների մասին է խոսքը։ 

«Առաջին՝ վարչական դատարանում պետտուրքի արտոնությունից զրկվում է ճանապարհային ոստիկանության տուգանքների բողոքարկումը։ 

Երկրորդ՝ հիմա որպես ճանապարհային նշանի, գծանշման կամ տեխնիկական սարքի գոյության ապացույց, որը վիճարկել ենք տեսանյութում առկա չլինելու համար, կարող են կապալառուից փաստաթուղթ ներկայացնել, որ նա՝ այդ նույն կապալառուն, որը տեղադրել է նշանը կամ կատարել գծանշումը, ստուգում է իրականացրել և կոնկրետ օրը կոնկրետ ժամին ճանապարհային նշանն իր տեղում է եղել, լուսացույցն աշխատել է և այլն։ 

Դա պետք է դատարանի համար հիմք հանդիսանա, որպեսզի տուգանքը չչեղարկվի։ Սա աբսուրդ է, որովհետև, օրինակ՝ մենք բողոքարկում ենք ոչ թե այդ նշանի բացակայությունը, այլ դրա ոչ տեսանելի լինելը, մաշվածության աստիճանը և այլն։ 

Հիմա փորձում են քաղաքացուն զրկել օբյեկտիվ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից։ Երրորդ՝ նախ ասեմ, որ Վճռաբեկ դատարանով նախադեպ ունեինք, որ պարտադիր էր վարչական բոլոր մարմինների համար։ 

Այն ասում էր, որ կարմիր գծերի՝ վճարովի ավտոկայանատեղիների արձանագրությունը պետք է կազմվի վարորդի ներկայությամբ։ 

Իսկ այդ արձանագրություններն արդեն մի քանի տարի է՝ կազմվել են առանց վարորդի ներկայության, ինչ-որ նիստեր են հրավիրվել, առանց ապացույցների հավաքագրման ու օբյեկտիվ քննության, մարդկանց տուգանել են։ 

Այդ հիմքով բացառապես վճարովի ավտոկայանատեղիների համար բոլոր տուգանքները անօրինական էին եղել, կային ու կլինեին։ Հիմա այդ օրենքը փոխել են։ 

Արդյունքում կարմիր գծերի արձանագրություններն այլևս կարիք չկա վարորդի ներկայությամբ կազմելու։ Մինչդեռ դրանք պետք է քննվեին վարորդի ներկայությամբ, որպեսզի օբյեկտիվ արձանագրություն կազմեին։ 

Բայց վերցրեցին օրենքն այնպես փոխեցին, որ բողոքարկումն այդ տեսանկյունից անհնար սարքեն։ Իհարկե, մենք ունենք ուրիշ հիմքեր դրանք բողոքարկելու»,նշում է մեր զրուցակիցը։ 

Պեդանյանն ընդգծում է՝ ընդունվում է օրենքների շարք, որը ոչ թե միտված է վարորդների շահերն ավելի ամրապնդելուն, այլ հակառակն՝ այդ մարդկանց իրավունքները ոտնահարելուն ու վարչական ապարատի գործունեությունը թեթևացնելուն։ 

«Ընդհանրապես չկա տրամաբանություն։ 

Բացի դա, օրենքների մշակման ժամանակ պետք է պարտադիր ներգրավեին ոլորտից հասկացող, փորձ ունեցող ՀԿ-ների ու անհատների։ 

Պետք է հանրային քննարկումներ անցկացվեին։ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն շատ ուշ է իմացել, որ նման օրենքներ են ներմուծում, այն էլ՝ մեր պրպտող բնավորության շնորհիվ։ 

Հետո իմացել ենք, որ այդ օրենքն ԱԺ օրակարգում է, տեղեկացրել ենք հանրությանը։ Պատահական ենք իմացել, որ ԱԺ նախագահի առաջարկով խորհրդարանը կողմ է քվեարկել, որ այդ օրենքները մտնեն բալային համակարգի հետ նույն փաթեթի մեջ։ 

Օրենքներն առաջին ընթերցմամբ չեն ընդունվել, բայց հնարավորություն են ստացել միանգամից երկրորդ ընթերցմամբ, բալային համակարգին վերաբերող նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ միանգամից ընդունվել։ 

Այդպես լինի, ինչ ուզեն, կարող են «սղղացնել»։ Այս պարագայում այդպես ենք ասում, որովհետև այլ անուն չի կարելի տալ։

 Այդպես անում էին Հանրապետական կուսակցության պատգամավորները, երբ իրենց պետք էր լինում առանց ժողովրդի ընդվզման ինչ-որ օրենք անցկացնել։

 Փաստորեն, նույն ձևով վարվեցին նաև ներկայիս պատգամավորները։ Եթե մի ժամանակ կային պատգամավորներ, որոնց հետ փորձում էինք համագործակցել, խորհուրդներ էինք տալիս, հարցեր էինք բարձրաձայնում, հիմա խորհրդարանում չի երևում որևէ պատգամավոր, որը վարորդների շահերից բխող ինչ-որ բան է ուզում անել կամ կանի։ 

Մոտ 60 պատգամավոր որոշել է, որ այդ հակասահմանադրական օրենքները լրիվ իրավաչափ են, իրենցից որևէ մեկը հարց չի ուղղել՝ արդյո՞ք դրանք ոտնահարում են ինչ-որ մեկի իրավունքները, չե՞ն հակասում մեկ այլ օրենքի։ 

Որևէ մեկը չի առաջարկել հրավիրել, օրինակ՝ վարորդների ներկայացուցիչներին, ոչ ոք չի կապվել մեզ հետ, ուղղակի սուս-փուս, քանի ոչ մեկ չի իմացել, այդ օրենքներն ընդունել են։ Համոզված եմ, որ այդ պատգամավորների մեջ կլինեն մարդիկ, որոնք չեն էլ կարդացել այս փաթեթի մեջ ներառված դրույթները, ուղղակի քանի որ իրենց կուսակցությունն է առաջարկել, ընդունել են։ 

Դա է ցավալին։ Քննարկումներ չեն կազմակերպում, չեն լսում շահագրգիռ կողմերին, խոսում են ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, բայց փաստացի այս ամենը միայն բառերի մակարդակով է, իրենք ոչ մի բան չեն անում, որ այն ոլորտը, որի հետ կապված փոփոխություններ են կատարում, դրանից շահի, այլ անում են այնպես, որ իրենց հարմար լինի»,-եզրափակում է Դավիթ Պեդանյանը։

 ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ այնքան էլ ճիշտ չէ ընդունված օրենքը հակասահմանադրական բնութագրել։ 

Նա ընդգծում է, որ Հայաստանում վարչական տուգանքները սկսում են 5000 դրամից։ «Վարչական դատարան դիմելիս նախկինում եղել է 4000 դրամ պետտուրք, դա ավելի քիչ է, քան 5000 դրամ և ավելի մեծ տուգանքը։

 Ընդ որում, ցանկացած դատական ծախս հաղթանակի դեպքում քաղաքացին ստանում է պարտվող կողմից՝ լինի դա ոստիկանություն, թե այլ վարչական մարմին։ 

Հարցը ֆինանսի մեջ չէ, որ սա որպես ֆինանսական բեռ հաշվարկվի և պետբյուջեին որոշակի օգուտ տան։

 Նման բան չկա։ Խնդիրը վերահսկման և հավասարակշռության մեջ է։ Այն վարորդները, որոնք պարբերաբար և դիտավորյալ խախտում են իրականացնում, վտանգ են ներկայացնում երթևեկության մեջ, հասարակության համար և վարորդական միջավայրում, նրանց պետք է մեկուսացնել, որովհետև այսօրվա դժբախտ պատահարները հիմնականում հենց նման խախտումների հետևանքով են»,-ասում է Ղահրամանյանը։

 Նա ընդգծում է, որ այս պետտուրքը մեծ հաշվով կարող է նաև ժամանակավոր բնույթ կրել, որպեսզի երթևեկության մեջ առկա վտանգը մեկուսացվի, այնուհետև այն կարող է նորից վերացվել։ Անդրադառնում է նաև այն տեսակետներին, որ պետտուրքի հետ կապված այս փոփոխությունները, կարծես թե, ծածուկ են ընդունվել։ 

«Նոյեմբերի 29-ին առաջին անգամ հրապարակային հայտարարվել է, որ փոփոխություններ են արվել, ընդ որում, այդ մասին պաշտոնապես Ազգային ժողովի ամբիոնից ներկայացվել է, որ ցանկություն կա ներդնելու պետտուրքը։ 

Դեռևս սեպտեմբերին այդ մասին ԱԺ ամբիոնից արդեն դիտարկումներ և մոտեցումներ էին ներկայացնում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները։ Ես գոնե այստեղ ինչ-որ ծածուկի խնդիր չեմ տեսել։ 

Նախ՝ առաջին ընթերցման ժամանակ այդ մասին բարձրաձայն հայտարարվեց։ Ազգային ժողովի պատգամավորները ստանում են փոփոխությունների փաթեթները, դրանք տեղադրված են ԱԺ կայքում նոյեմբերի 29-ից։ 

Նախորդ ուրբաթ օրն էլ ոստիկանապետի տեղակալն է խոսել այդ մասին, սակայն կիրակի օրը նոր այդ հարցը բարձրացվել է»,-ընդգծում է Սերգեյ Ղահրամանյանը։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելու Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են Կրեմլում «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել Կարապետյան«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն Մեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանMicrosoft-ը բացատրել է Windows-ի թարմացումների երկար տեղադրումը Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Տպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԾառուկյանը պաշտոնական կարգավիճակ է ստացել Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարում Եվրամիությունը կարող է միջամտել ՀՀ ընտրություններին․ Ռուսաստանի ԱԳՆ Ժողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանՏիմատին, Սևակ Խանաղյանը և Աննա Աստին մեկ բեմում ելույթ կունենան Երևանում Ինչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԲոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ ՍարգսյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Սամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՇուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ Սողոմոնյան«Ռեալում» մեծ փոփոխություններ են սպասվում Ես երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուՀՊԼ. «Վանը» տանը պարտության մատնեց «Շիրակին» Վաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ ԱլեքսանյանՔՊ-ն վախեցած է, քանի որ մարդիկ խելքի են գալիս, գիտեմ՝ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետՍիսիանի ձայնագրությունները մարտ-ապրիլի են. ինչի՞ են հիմա հրապարակում. Արամ ՎարդևանյանԱդրբեջանում չեն ճանաչում Հայրենական մեծ պատերազմը Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Զելենսկին այցելել է ռազմաճակատի Զապորոժիեի ուղղություն Գյումրիում բացվել է Հիշատակի ծառուղիՏեղի է ունեցել զրույց ՌԴ ԱԳՆ հրավերով, լսել ենք իրենց կողմից հնչեցված հարցերը. ՌԴ–ում ՀՀ դեսպան