Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Խորհուրդներում ուսանողների մանակցության համամասնությունը կրճատվել է․ հանրային քննարկում աղմակահարուց նախագծի շուրջ

SOCIETY

 

Ամբողջ օրինագծում կարմիր թելով անցնում է բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության ապահովումը, շարժունության նպաստելը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին,  «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագծի հանրային քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը։

 

«Հատուկ շեշտադրում ենք հայագիտական հետազոտությունների գերակայությունը, ազգային ինքնության,  համամարդկային արժեքները, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության խնդիրները, և մեր հիմնական նպատակներից մեկը` եվրոպական բարձրագույն կրթության տարածքին ինտեգրվածության աստիճանի շարունակական ընդլայնումը պահպանելով ազգային կրթական առաջադեմ ավանդույթների և նվաճումների ամբողջ համակազմը»,-ասաց նա:

 

 

Հիմնական նորամածությունները նախագծում, ըստ Կարաբեկյանի, Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրումն է կրթությամբ զբաղվող փորձագիտական շրջանակի համար և ակադեմիական հանրության համար։ Նրա խոսքով՝ կարիք ունենք հետազոտահենք կրթության, հետազոտությունը դնելու դասավանդման հիմքում։

 

«Դրա հետ է կապված նաև գիտական աստիճանի շնորհման միաստիճան համակարգի, բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներմուծումը, քանի որ գիտեք, որ հիմա ասպիրանտուրան հետբուհական կրթություն է համարվում։ Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքը, որով համակարգը փոխվում է այնպես, որ ուսանողը իր միավորը ստանալով կարողանում է ինքը որոշել տվյալ ոլորտի իր նախընտրած բուհը։ Մեր առաջարկած կառավարման մոդելով որևէ պետական պաշտոնյա չի կարող լինել բուհի կառավարման խորհրդի անդամ»,-ասաց նա։

 

Կարաբեկյանն ասաց, որ խաբկանք կա այն պնդումներում, թե հայոց լեզու, հայոց գրականություն և հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր են դառնում, ապա հավելեց, որ կրթական ծրագրերի բովանդակությունը բուհերն են որոշելու։

 

Նախագիծը չի անդրադառնում ԳԱԱ կարգավիճակին, ԳԱԱ կառուցվածքում 34 գիտահետազոտական կազմակերպություն է գործում, բոլոր այդ հաստատությունները կունենան կառտավարման խորհուրդներ։

 

Քննարկման ժամանակ բարձրացվեց ներառականության հարցը։ Նախարարն առաջարկեց նախարարոթյանն առաջարկ ներկայացնել և համագործակցել ներառականության հարցով նախարարության հետ։

 

Լարիսա Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ կառավարման խորհուրդներում ուսանողների մանակցության համամասնությունը կրճատվել է, բացի այդ նա նշեց, որ կառավարման խորհուրդը չունի ռեսուրսներ՝ գումարային և մարդկային, իսկ եթե ապավինեն բուհի ռեսուրսին, մի կոնֆլիկտ է բերում, նախարարության ռեսուրսին մեկ այլ կոնֆլիկտ է։ Մինասյանի խոսքով՝ որակի ապահովման լուրջ խնդիր են իրենք տեսնում։ Նա շահերի բախման հարցը պնդում է՝ լուծված չէ։ Մինասյանը պնդեց, որ մաթեմատիկայի իմացության ցածր մակարդակով համալսարան ընդունվող ուսանողների հետազոտական մակարդակը բարձր չի լինի։

 

Մտահոգություններ հնչեցին աշխատաշուկայի հետ կապված, առաջարկ եղավ կարիերայի կենտրոններն ուժեղացնելու մասով։ Նախարարը համաձայնեց

 

«Քաղաքական դիսկուրս» հարթակի անդամ Վահրամ Սողոմոնյանը հետաքրքրվեց, թե ինչպես պետք է փոխվի կառավարման խորհուրդներում ձևավորված ավանդույթը, որ անկախ նրանից թե ով է նշանակում, խորհրդ անդամները ընկնում են հին ավանդույթների հորձանուտը։ Արայիկ հարությունյանն ի պատասխան կարևորեց կամքի առկայությունը, ապա շեշտեց, որ որոշ բուհերում արդեն իսկ փոխվել է այդ մշակույթը կամքի առկայության շնորհիվ։

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder